Հոդված 1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-186-Ն, այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ) հանդիսացող նյութերի հատկացման, պահպանության, հաշվառման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1) փաստաթուղթ՝ ելից տեղեկություն ունեցող, պահպանության եւ հանրային օգտագործման համար ժամանակի եւ տարածության մեջ փոխանցման ենթակա տեքստային, պատկերային, տեսաշարային եւ (կամ) ձայնաշարային տեղեկույթ՝ ամրացված նյութական կրիչին.
2) համակցված փաստաթուղթ` ՝ փաստաթուղթ` միաժամանակ ամրացված տարբեր նյութական կրիչների վրա, որը ամբողջական է իր բաղկացուցիչ մասերով.
3) չհրապարակված փաստաթուղթ՝ փաստաթուղթ` նախատեսված սահմանափակ օգտագործման համար.
4) փաստաթղթի ելից տեղեկություն՝ տվյալների ամբողջական համալիր, որը բնութագրում է փաստաթուղթը եւ կարող է հիմք հանդիսանալ օգտագործողի տեղեկացման, վիճակագրական եւ (կամ) մատենագիտական հաշվառման համար.
5) պարտադիր օրինակ՝ փաստաթղթի օրինակ, որի պատրաստողը, սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, անհատույց հատկացնում եւ առաքում է ստացողներին.
6) փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավա՟բանական կամ ֆիզիկական անձ, որն իրականաց՟նում է փաստաթղթի պատրաստումը՝ անկախ նյութական կրիչից.
7) պարտադիր օրինակ ստացող՝ սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով պարտադիր օրինակը ստացող իրավաբանական անձ.
8) անորակ պարտադիր օրինակ՝ պարտադիր օրինակ, որի տպագրական սխալը, մեխանիկական եւ (կամ) էլեկտրո՟նային տվյալների վնասվածքներն ու այլ պատճառները անհնար են դարձնում ամրագրված տեղեկույթի ընկալումը»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Սույն օրենքը տարածվում է՝
ա. փաստաթուղթ պատրաստողի եւ պարտադիր օրինակ ստացողի վրա.
բ. Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով օտարերկրյա պետություններում պատրաստված եւ Հայաստանի Հանրապետությունում իրացվող փաստաթղթերի վրա»:
Հոդված 4. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 41 »-ով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 41 . Սույն օրենքի նպատակը եւ խնդիրը
1) Սույն օրենքի նպատակն է՝ ազգային մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող փաստաթղթերի մշտական պահպանությունը եւ դրանց մասին տեղեկության ապահովումը:
2) Սույն օրենքի հիմնական խնդիրն է՝ կարգավորել պարտադիր օրինակի հատկացումը, պահպանությունը, հաշվառումը եւ օգտագործումը»:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածը:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա) եւ զ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Փաստաթղթի տեսակներն են՝
ա. Հրատարակություն՝ խմբագրական մշակման ենթարկված, ինքնուրույն ձեւավորմամբ (տեքստա՟յին, նոտագրական, քարտեզագրական, պատկերահրատարակային), այդ թվում՝ պաշտո՟նական եւ կույրերի ու թույլ տեսնողների համար նախատեսված Բրայլի համակարգով ստեղծված արտադրանք՝ անկախ նյութական կրիչից.
զ. չհրապարակված փաստաթուղթ՝ գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ատենախոսություններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր»:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի բ), գ), է) կետերը:
Հոդված 8. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Գլուխ 11 »-ով հետեւյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հոդված 9. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 61 », «Հոդված 62 »-ով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 61 . Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա. կազմակերպում է պարտադիր օրինակի մասին տեղեկույթի հանրային հասանելիու՟թյունը,
բ. հաստատում է պարտադիր օրինակի հաշվառման, պահպանության եւ օգտագործման կարգը՝ ըստ փաստաթղթի տեսակների,
գ. հաստատում է պարտադիր օրինակի մատենագիտության կազմման կարգը,
դ. սահմանում է փաստաթղթի ելից տեղեկություններ համարվող տվյալները եւ դրանց տրման կարգը,
ե. իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 62 . Կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները
1) Լիազորված պետական մարմինը`
ա. մշակում է պարտադիր օրինակի՝ ըստ փաստաթղթի տեսակ՟ների պահպանության, հաշվառման, օգտագործման կարգը եւ ապահովում դրանց կիրարկումը,
բ. մշակում է պարտադիր օրինակի մատենագիտության կազմման կարգը,
գ. իրականացնում է պարտադիր օրինակի վերաբերյալ տեղեկույթի հանրային հասանելիությունը,
դ. ապահովում է հրապարակման, հրատարակման կամ թողարկման ելից տեղեկության գրանցումը՝ ըստ տեսակ՟ների,
ե. իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ»:
Հոդված 10. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»
Հոդված 11. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրու՟թյամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
«Հոդված 7. Պարտադիր օրինակի հատկացման ծախսերը
1) Պարտադիր օրինակի հատկացման եւ առաքման ծախսերը ներառվում են փաստաթղթերի պատրաստման ինքնարժեքում»:
Հոդված 12. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Պարտադիր օրինակներ ստացողներն են՝
1) «Հայաստանի ազգային գրադ՟արան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային գրադարան).
2) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային գրապալատ).
3) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային արխիվ).
4) «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն)»:
Հոդված 13. Օրենքը 8-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 81 », «Հոդված 82 » -ով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 81 . Պարտադիր օրինակի հատկացումը
1) Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվական միջոցների պարտադիր օրինակների հատկացումը իրականացվում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2) Փաստաթուղթ պատրաստողը (անկախ թողարկման քանակից)՝ սկսած առաջին խմբաքանակի պատրաստման պահից, իսկ այլ երկրներում պատրաստված (Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող փաստաթղթի ելից տեղեկություն ունեցող) փաստաթուղթը՝ սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման պահից, 10-օրյա ժամկետում հանձնում է՝
ա. Հայաստանի ազգային գրադարանին՝
երկու պարտադիր օրինակ հրատարակությունից,
մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից,
մեկ պարտադիր օրինակ չհրապարակված փաստաթղթից (ատենախոսություն),
մեկ պարտադիր օրինակ համակցված փաստաթղթից.
բ. Հայաստանի ազգային գրապալատին՝
մեկ պարտադիր օրինակ հրատարակությունից,
մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից.
գ. Հայաստանի ազգային արխիվին՝
մեկ պարտադիր օրինակ տեսալսողական արտադրանքից,
մեկ պարտադիր օրինակ համակցված փաստաթղթից.
դ. Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնին՝
մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից,
երկու պարտադիր օրինակ էլեկտրոնային հրատարակությունից,
մեկ պարտադիր օրինակ չհրապարակված փաստաթղթից (գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր)»:
Հոդված 82 . Պարտադիր օրինակի օգտագործման սահմանափակումները
1) Պարտադիր օրինակի հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, ենթակա չեն փոխանակման եւ օտարման:
2) Պարտադիր օրինակի օգտագործումը իրականացվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով»:
Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները:
Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Փաստաթուղթ պատրաստողի պարտականությունները եւ իրավունքները
1) Փաստաթուղթ պատրաստողը պարտավոր է՝
ա. փոխարինել անորակ պարտադիր օրինակը` դրա մասին ստացողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում.
բ. փաստաթղթի քանակի մի մասը առավել որակյալ տարբերակով (թղթի, ձայնագրության եւ (կամ) տեսագրության որակի, կազմի, ձեւավորման եւ այլ հայտանիշների առումներով) պատրաստելու դեպքում պարտադիր օրինակը հանձնել այդ մասից.
գ. պարտադիր օրինակ հանդիսացող համակցված փաստաթուղթը հանձնել ամբողջական.
դ. անհատույց տրամադրել պարտադիր օրինակ սույն օրենքով սահմանված ստացողներին:
2) Փաստաթուղթ պատրաստողն իրավունք ունի՝
ա. անվճար ստանալ փաստաթղթի ելից տեղեկությունը.
բ. անվճար վիճակագրական տեղեկույթ ստանալ իր հանձնած պարտադիր օրինակի մասին»:
Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Պարտադիր օրինակ ստացողի պարտականությունները եւ իրավունքները
1) Պարտադիր օրինակ ստացողը պարտավոր է՝
ա. իրականացնել պարտադիր օրինակի պահպանությունը, հաշվառումը եւ օգտագործումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
բ. ապահովել պարտադիր օրինակի մասին տեղեկույթի մատչելիությունը:
2) Պարտադիր օրինակ ստացողը իրավունք ունի՝
ա. անորակ պարտադիր օրինակը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ այն նորով փոխարինելու համար.
բ. պատրաստողից ստանալ պարտադիր օրինակի առավել որակյալ տարբերակով թողարկված փաստաթուղթը.
գ. համակցված փաստաթղթի ոչ ամբողջական պարտադիր օրինակ ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ ամբողջական համակցված փաստաթուղթը ստանալու համար»:
Հոդված 17. Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքի 12-րդ հոդվածի «Հոդված 82 »-ի գործողությունը տարածվում է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ կառավարությունների որոշումներով որպես պարտադիր օրինակ հանձնված նյութերի վրա:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: