Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր:»:
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցմամբ: