Armenian ARMSCII Armenian
Կ-258-28.04.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի  ՀՕ-40-Ն (այսուհետ` Օրենք) օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաեւ հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։