Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-262-07.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների  (գույքի)  իրացման, ապրանքների  (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքով սահմանված կանխիկ գործառնությունների սահմանափակումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների (գույքի), ծառայությունների եւ աշխատանքների դիմաց վճարումների, ինչպեu նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների վրա:

2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված եւ դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում  նախատեսող գործարքների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն  Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող գործարքների վրա:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uտորեւ բերված հաuկացությունները uույն oրենքում oգտագործված են հետեւյալ իմաuտներով`

1) անկանխիկ ձեւով վճարումներ՝ վճարումներ, որոնք իրականացվում են վճարողի բանկային հաշվից եւ  որոնց արդյունքում վճարման ենթակա  դրամական միջոցները մուտքագրվում են  շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին.

2) առեւտրի օբյեկտ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առեւտրի օբյեկտ, բացառությամբ տաղավարների.

3) հանրային սննդի օբյեկտ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային սննդի օբյեկտ, բացառությամբ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտների:

4) աշխատավարձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատավարձ եւ դրան հավասարեցված միջոցներ.

5) կանխիկ գործառնություններ՝ սույն օրենքով սահմանված գործարքների (պայմանագրերի) դիմաց, աշխատավարձի, այլ վճարումների ընդունումը եւ կատարումը կանխիկ դրամով.

6) կանխիկ դրամ՝ Հայաuտանի Հանրապետության արժույթն ու արտարժույթը թղթադրամների կամ մետաղադրամների տեuքով.

7) քաղաքացիներ` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք.

8) կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ, անհատ ձեռնարկատերեր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց հիմնարկներ.

9) վճարային քարտ սպասարկող սարքեր՝ ՊՈՍ-տերմինալ, իմպրինտեր, բանկոմատ եւ այլ նմանատիպ սարքեր:

Հոդված 4. Քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից 2009 թվականի հունվարի 1-ից՝ 3 միլիոն, 2010 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, իսկ 2011 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր  սահմանաչափեր նախատեսված չեն:  Սույն մասից բացառությունները սահմանված են նաեւ սույն օրենքի այլ հոդվածներով:

2. Կազմակերպությունների միջեւ, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ քաղաքացիների միջեւ 200.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունները տրամադրվում են անկանխիկ ձեւով, բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող փոխառությունների:

3. Կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկել եւ (կամ) ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):

Հոդված 5. Աշխատավարձի եւ այլ վճարումների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները

1. Աշխատավարձերը անկախ չափից վճարում են անկանխիկ ձեւով 2009 թվականի հունվարի 1-ից Երեւան քաղաքում  գործող տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառավարչական հիմնակները, դրանց Երեւան քաղաքում գործող առանձնացված ստորաբաժանումները, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործող տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառավարչական հիմնակները, դրանց Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործող  առանձնացված ստորաբաժանումները, իսկ 2011 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործող տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառավարչական հիմնակները, դրանց Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործող առանձնացված ստորաբաժանումները:

2. Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական 60.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող աշխատավարձերը  վճարվում են անկանխիկ ձեւով 2009 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից,  2011 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում  հաշմանդամություն ունեցող անձին վճարվող աշխատավարձի վրա: Հաշմանդամություն ունեցող անձի ցանկությամբ, նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձեւով:

4. 60.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող կրթաթոշակները, կենսաթոշակները, նպաստները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները կատարում են անկանխիկ ձեւով սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից, 2011 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից:

1) Սույն հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի եւ նպաստի համար սահմանված պահանջները չեն տարածվում կենսաթոշակ եւ նպաստ ստանալու իրավունք ունեցող առանձին կատեգորիայի անձանց վրա: Սույն հոդվածի 4-րդ մասից բացառություն կազմող կանխիկ ձեւով կենսաթոշակ եւ նպաստ ստացող անձանց կատեգորիաները, ինչպես նաեւ այդ անձանց կենսաթոշակ եւ նպաստ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2011 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում 200.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

6. Սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2011 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կրթական հաստատություններում բոլոր տեսակի վճարներն ընդունվում են անկանխիկ ձեւով:

7 Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձեւով սկսած 2009 թվականի հունվարի 1-ից՝ Երեւան քաղաքում, 2010 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2011 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում:

Հոդված 6. Գործարքների (պայմանագրերի) մասնատումը

1. Սույն օրենքի պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով արգելվում է գործարքը (պայմանագիրը) մասնատել երկու կամ ավելի մասերի:

Հոդված 7. Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրերի)  եւ սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված գործարքների (պայմանագրերի) դիմաց արտարժույթով վճարում իրականացնելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է՝ ելնելով գործարքի (պայմանագրի) կնքման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված վճարները արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է ելնելով դրանց վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

Հոդված 8. Առեւտրի օբյեկտներում եւ ծառայությունների մատուցման օբյեկտներում եւ այլ վայրերում վճարային քարտեր սպասարկող սարքերի կիրառումը

1. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝  մեկ տարվա ընթացքում 100 մ2 , 2011 թվականի հունվարի 1-ից - 50 մ2 , 2012 թվականի հունվարի 1-ից - 15 մ2 գերազանցող ընդհանուր մակերեu ունեցող առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, բժշկական կազմակերպություններում տեղադրվում, իսկ հաճախորդի ցանկությամբ պարտադիր կիրառվում են վճարային քարտեր սպասարկող սարքեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված կազմակերպությունների (օբյեկտների) ցանկը, որտեղ պարտադիր տեղադրվում եւ կիրառվում  են  վճարային քարտեր սպասարկող սարքեր:

3. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտավոր են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված օբյեկտների օգտագործողների (շահագործողների) հայտի հիման վրա տրամադրել վճարային քարտեր սպասարկող սարքերի կիրառումն ապահովող կապուղիներ եւ հեռախոսահամարներ:

4. Սույն հոդվածի 1-ին եւ եւ 2-րդ մասերում նշված օբյեկտներոմ վճարային քարտեր սպասարկող սարքերի անսարքության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ առեւտրի կամ ծառայության մատուցման օբյեկտի օգտագործողը (շահագործողը) պարտավոր է վերանորոգել կամ փոխարինել տվյալ սարքը:

5. Վճարային քարտեր սպասարկող սարքերի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով ու համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ II

ՎԵՐԱՀՍԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպությունների կողմից սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված եւ (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների նկատմամբ իրականացվող վերահսկողության:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված եւ (կամ) վերահսկվող անձանց կողմից uույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի  պահանջների պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի իրականացման նկատմամբ վերահսկողությունն եւ պատասխանատվությունն իրականացնում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Հոդված 10. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի  պահանջները 1-ին անգամ խախտելու համար կազմակերպություններից գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում՝ սույն օրենքի  յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:

2. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները քաղաքացիների կողմից խախտելու համար պատասխանատվության միջոցները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով:

ԳԼՈՒԽ III

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի մոտ կայացված խորհրդակցության  թիվ 82-105 արձանագրության երկրորդ կետով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որդեգրած ստվերային տնտեսության դեմ պայքարի, կանխիկ դրամաշրջանառության նվազեցման քաղաքականության իրագործմամբ: