Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2624-07.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-135-Ն) 7-րդ հոդվածում`

1. 3-րդ մասում «կանխիկ» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերը.

2. 5-րդ մասում «արտարժությով» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում կանխիկ եւ անկանխիկ ձեւով» բառերը, իսկ «ինչպեu կանխիկ, այնպեu էլ անկանխիկ եղանակով» բառերը հանել:

3. 4-րդ մասից հետո լրացնել 4.1 մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«4.1  Հայաuտանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային, կապիտալի շարժի ու ֆինանuական արժութային եւ այլ գործարքների կանխիկ եւ անկանխիկ ձեւով իրականացման սահմանափակումները սահմանվում են օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի մոտ կայացված խորհրդակցության  թիվ 82-105 արձանագրության երկրորդ կետով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որդեգրած ստվերային տնտեսության դեմ պայքարի, կանխիկ դրամաշրջանառության նվազեցման քաղաքականության իրագործմամբ: