ՀՈԴՎԱԾ 1.
Երեւան քաղաքի վարչական տարածքում մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերական հանրային շահ ճանաչված տարածքներում, այն անհատական բնակելի տները եւ նրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման եւ սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը եւ/կամ/ հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի, այդ թվում ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում uերվիտուտ, սույն օրենքի ուժով համարվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը որպեu uեփական գույք:
ՀՈԴՎԱԾ 2.
Երեւան քաղաքի վարչական տարածքում մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող եւ սույն օրենքի ուժի մետ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերական հանրային շահ ճանաչված տարածքներում, քաղաքացիներին պատկանող՝ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող մինչեւ 300քմ. սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը եւ/կամ/ դրանց վրա կառուցված բնակելի տների եւ /կամ/ բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի, այդ թվում ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում uերվիտուտ, սույն օրենքի ուժով համարվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ում սեփականությունը հանդիսացող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը եւ /կամ/ շինությունները եւ ով (ովքեր) տիրապետում են այդ գույքը որպեu uեփական գույք:
ՀՈԴՎԱԾ 3.
1. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երեւանի քաղաքապետի որոշումը, որի մեջ պարտադիր պետք է նշվեն`
1) իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյալ օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն.
2) տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին.
3) տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
2. Երեւանի քաղաքապետի որոշման հետ միասին պետք է գրանցող մարմնին ներկայացվի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 300քմ. հողամասից ավել զբաղեցված հողամասի առկայության դեպքում՝ ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգող օտարվում է դրա կադաստրային արժեքով:
4. Սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երեւանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են եւ դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:
ՀՈԴՎԱԾ 4.
1. Սույն օրենքը չի տարածվում Երեւան քաղաքի վարչական տարածքում մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված եւ սույն օրենքի ուժի մետ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա կիսակառույց շենք, շինությունների եւ դրանցով զբաղեցված հողամասերի, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված բնակտարածության իրացման դիմաց փոխհատուցում ստացած անձանց, պետական եւ համայնքային հիմնարկներին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների պահանջներին չբավարարող անշարժ գույքի հետագա կարգավիճակը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 5.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
Դեռեւս խորհրդային տարիներից Երեւան քաղաքում ելնելով քաղաքաշինական առանձնահատկություններից դադարեցված էր անհատական բնակելի տներով կառուցապատված թաղամասերում /Կոնդ, Կիլիկիա, Նորագյուղ, Ավան, Քանաքեռ, Կոզեռն, 33-րդ թաղամաս, Գլխավոր պողոտա, Սարի-Թաղ, Մարաշ եւ այլն/,որտեղ գերակշռում է հին բնակելի Ֆոնդը, իսկ կառուցման եւ սպասարկման համար տրամադրված հողերը հանդիսանում էին պետական սեփականություն, ինչպես նաեւ քաղաքաշինական խնդիրները կանոնակարգելու նպատակով դժվարությանբ էին տրամադրվում շինարարության թույլտվություն, կառուցման /վերակառուցման/ փաստաթղթեր, ըստ էության, քաղաքացիներին չէին տրամադրվում դրանց նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր, որի արդյունքում առանձին թաղամասերում առաջացան իրավական կարգավիճակը չորոշված հազարավոր բնակելի տների խնդիրներ եւ քաղաքի կառուցապատման նպատակով իրացման աշխատանքները իրականացվում էին քանդվող տների փոխարեն համարժեք բնակարաններ տրամադրելու պայմանով:
Ապօրինությունները ավելացան եւ առավել զարգացում ապրեցին հողի սեփականաշնորհման գործընթացից հետո, որոնց հստակ պատկերը իր արտահայտությունը գտավ կադաստրային քարտեզագրման եւ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ժամանակ:
2001 թվականի մայիսի 15-ի դրությամբ՝ պետական հաշվառման արդյունքում միայն Երեւան քաղաքում հաշվառվեց 15-ից 20 հազ. առանձին կանգնած բնակելի տներ եւ նրանց կից կառույցներ եւ հողամասեր, որոնց նկատմամբ բացակայում էին իրավական փաստաթղթերը կամ առկա էին տարբերություններ գույքագրման փաստաթղթերի եւ գոյություն ունեցող փաստացի չափերի միջեւ:
1998թ-ից ձեւավորված օրենսդրական դաշտը, որն ավելի կատարելագործվեց 2005թ-ին ընդունված օրենսդրական բարեփոխումներով, 3-ից 4 անգամ հնարավորություն ընձեռնեց քաղաքացիներին օրինականացնելու իրենց բնակելի տները, ինչպես նաեւ դրանց կից կցակառույցները՝ դրանցով փաստացի զբաղեցված հողամասերով հանդերձ:
Օրենսդրական բարեփոխումներով՝ ըստ էությամբ ստեղծվեց հստակ հակակշիռներ եւ կարգավորվեցին նշված կառույցների նկատմամբ իրավունքների ճանաչման եւ այդ կառույցների տնօրինման, հողամասերի եւ քաղաքաշինական գործունեության վերահսկողության ընթացակարգերը, ձեւավորվեց եւ կայացավ անշարժ գույքի շուկան, գույքի քաղաքացիաիրավական շրջանառությունը, որի արդյունքում տասնյակ տարիներ առաջ կառուցված բնակելի տները, որոնցում տարիներ ի վեր քաղքացիների մի քանի սերունդներ բնակվում են առանց այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքների իրավական ձեւակերպման, այդ թվում ձեռքբերման վաղեմության ուժով վերականգնել եւ ճանաչել իրենց իրավունքները կամ օրինականացնել ինքնակամ կաույցները: Այնուամենայնիվ վերը նշված բնակչության մի մասի մոտ մնացին առկա դժվարությունները շուկային մասնակից դառնալու հնարավորության համար:
Ընդ որում նույն օրենսգրքերի պահանջով իրավունք հաստատող փաստաթղթերի բացակայությունը եւս բերում է գույքի ինքնակամ լինելուն եւ գործող գործընթացի պարագայում, ինչպես նաեւ քաղաքացիների Ֆինանսական եւ սոցիալական վիճակից ելնելով քաշքշուքից, բարդություններից, կոռուպցիոն երեւույթներից խուսափելու նպատակով եւ հաշվի առնելով տասնամյակներ շարունակ քաղաքացիների կողմից բնակելի տների եւ հողամասերի տիրապետման եւ օգտագործման փաստը պետք է լուծվի ամբողջ քաղաքի կամ թաղամասի կտրվածքով խնդիրը պահանջում է համակարգված մոտեցումներ:
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մինչեւ 2005 թվականը քաղաքացիների դիմումների հիման վրա Երեւան քաղաքում օրինականացվեցին եւ իրավունքների պետական գրանցում ստացան ընդամենը 2266 բնակելի տներ:
ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ սահմանված նոր կարգով առ այսօր Երեւան քաղաքում օրինականացվել է ընդամենը 306 բնակելի տներ եւ օրինական տներին կից ինքնակամ զբաղեցված կառուցապատված 106 հողամասեր եւ շինություններ:
Երեւանի քաղաքապետարանի եւ Կադաստրի կոմիտեի համատեղ հանձնաժողովի կողմից 2006թ-ի ընթացքում Երեւան քաղաքում վերականգնվել է քաղաքացիների իրավունքը 708, որից իրավունքների պետական գրանցում է ստացել 584, իսկ 2007թ-ին 173, որից պետական գրանցում է ստացել 56:
Պետք է նշել, որ նման աշխատանքների մասայական իրականացումը բերում է աշխատանքային լուրջ ծանրաբեռնվածության, ինչի հետեւանքով չեն հասցվում ստեղծվել հողամասի հատակագծեր, ընդունել համապատասխան որոշումներ, որը առաջացնում է բնակիչների դժգոհությունը եւ թերահավատությունը կատարվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ:
Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է կիրառել այլ մոտեցումներ:
Ընդհանուր առմամբ հաշվի առնելով շուրջ 15-ից 20 հազար բնակելի տների եւ կցակառույցների առկայությունը, առաջարկվում է Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի հետագա կարգավիճակի մասին ՀՀ օրենքի նախագիծը, նպատակ ունենալով լուծելու վերը նշված խնդիրները` հնարավորություն տալով քաղաքացիներին ձեւակերպելու անշարժ գույքի նկատմամբ իրանց իրավունքները, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կստանան անխափան իրականացնել սեփականության իրենց իրավունքները՝ դառնալով քաղաքացիաիրավական շրջանառության լիիրավ սուբյեկտեւ ապա հարկման դաշտ կբերվեն անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, ինչը լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի տեղական բյուջեների համար: