Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-265-13.05.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 15-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնից կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն երեք տարի  զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն եւ ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:».

2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել նոր վեցերորդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Այլ պետական մարմինների եւ զինված ուժերի ավագ եւ միջին հրամանատարական կամ բարձրագույն եւ ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: