Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 15-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն եւ ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:».
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն» բառերով.
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.
«Այլ պետական մարմինների եւ զինված ուժերի ավագ եւ միջին հրամանատարական կամ բարձրագույն եւ ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: