Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.
2) 2-րդ մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.
3) 6.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ոuտիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների եւ արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.
«6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: