ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «մարմիններում» բառից հետո լրացնել «, ազգային անվտանգության խորհրդում» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «նախարարների» բառից հետո լրացնել «, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: