Armenian ARMSCII Armenian
Կ-2672-17.05.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «մարմիններում,» բառից հետո լրացնել «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «վարչապետի,» բառից հետո լրացնել  «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: