Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-273-23.05.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվական  փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, » բառերը.

2) «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն եւ մանկություն.»

3) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն, » եւ «տարածքային զարգացում, » բառերը.

4) «թ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ», «ժա» եւ «ժբ» կետերով.

«ժ) գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ընտանիք, բնակարանային պայմանններ.

ժբ) տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել «1/12» թվով:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «է»» բառերը փոխարինել « «է», «ժ», ժա» եւ «ժբ»» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են Ազգային ժողովի նիստում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում եւ գործում են մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը նույն կազմով վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով: