Armenian ARMSCII Armenian
Պ-273-23.05.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի  փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի`

ա) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, » բառերը,

բ) «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,

«է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն եւ մանկություն.»,

գ) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն,» եւ «տարածքային զարգացում,» բառերը,

դ)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ», «ժա» եւ «ժբ» կետերով.

«ժ) գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն.

ժբ) տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել  «1/12» թվով:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «եւ «է»» բառերը փոխարինել «, «է», «ժ», ժա» եւ «ժբ»» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո`  30-օրյա ժամկետում:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով: