Հոդված 1. «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի ՀՕ-209-Ն, այսուհետ` Օրենք) վերնագրում «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`
1. լրացնել հետեւյալ պարբերությունները`
բուսասանիտարիա` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման, ամրապնդման եւ տարածման հետ կապված ռիսկերի կանխարգելմանն ու շրջակա միջավայրի առողջացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.
բուսասանիտարական uտուգում` բույuերի, բուuական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուuաuանիտարական զննում եւ/ կամ բուսասանիտարական փորձաքննություն` վնաuակար oրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաեւ փաստաթղթերում ներկայացված տվյալների համապատասխանությունը որոշելու նպատակով.
բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական ընթացակարգ՝ ուղղված կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ /կամ/ տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.
բուսասանիտարական անձնագիր` փաստաթուղթ է, որը ուղեկցում է հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը եւ կարգավորվող առարկաները եւ հավաստում է, որ բեռը ստուգված է ու զերծ է կարանտին վնասակար օրգանիզմներից.
մոնիթորինգ` բուսասանիտարական իրավիճակի ստուգման պաշտոնական տեւական գործընթաց.
խմբաքանակ` միեւնույն ապրանքի միավորների համակցություն, որոնք տարբերվում են միմյանցից իրենց կազմի համասեռությամբ, ծագմամբ եւ կազմում են բեռի մաս.
համապատասխանության ստուգում` բուսասանիտարական պահանջներին համապատասխանության ստուգման պաշտոնական ընթացակարգ.
հետազոտություն ` պաշտոնական միջոցառում ` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմների սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.
վերաարտահանվող բեռ ` բեռ, որը ներմուծվող երկիրից հետագայում արտահանվում է: Բեռը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ բեռների հետ կամ վերափաթեթավորվել.
պետական տեսուչ` բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով բուսասանիտարական պետական վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնական անձ.
տեսչություն` բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով բուսասանիտարական պետական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող լիազորված պետական մարմնի ստորաբաժանում.
տարանցիկ փոխադրվող բեռ` բեռ, որը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմինը եւ ենթարկվում է պաշտոնական ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված եւ փաթեթավորված պահպանությունը.
սերմնանյութ եւ տնկանյութ` բույսեր` նախատեսված ցանքի, տնկման, վերատնկման (սածիլավորման) կամ հողում մնալու համար».
2. «բուսական արտադրանք», «բուսասանիտարական հավաստագիր», «բուսասանիտարական վտանգի վերլուծություն», «բուսասանիտարական կանոններ եւ նորմեր», «բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ», «բույսերի զննում», բուսասանիտարական վերահսկողություն պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
բուuական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ (ներառյա`լ հացահատիկը), ինչպես նաեւ վերամշակված (բացառությամբ ջերմամշակում անցած), մթերքներ, որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման կամ տարածման վտանգ.
բուuաuանիտարական հավաuտագիր` հավաստագիր, որը պատրաստված է բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի նմուշին համապատասխան եւ հավաստում է, որ բեռը համապատասխանում է բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներին.
բուuաuանիտարական վտանգի վերլուծություն` կենuաբանական եւ տնտեuական տվյալների գնահատում` վնաuակար oրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունն որոշելու եւ դրա դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումները ուժեղացնելու նպատակով.
բուսասանիտարական կանոններ եւ նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բուսասանիտարական պահանջներ, ինչպիսիք են` զննումը, ստուգումը, փորձաքննությունը, վերլուծությունը, վերահսկողությունը կամ մշակումը, որոնք կիրառվում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակման, առողջ բույսերի եւ բուսական արտադրանքի արտադրության կամ ներմուծման նպատակով.
բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.
բուսասանիտարական պետական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով, բուսասանիտարական կանոններով եւ նորմերով սահմանված կարգով բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող պետական տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող բուսասանիտարական ստուգում, որը նպատակաուղղված է բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման ժամանակ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման եւ հետագա տարածման կանխարգելմանը կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը, առողջ բույսերի եւ բուսական արտադրանքի արտադրությանը կամ ներմուծմանը, պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց եւ արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացման եւ օգտագործման բացառմանը.
բույuերի կարանտին վնաuակար oրգանիզմներ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեuական նշանակություն ունեցող վնաuակար oրգանիզմ, որում նա դեռ բացակայում կամ առկա է, սակայն տարածված է սահմանափակ եւ հանդիսանում է պայքարի օբյեկտ.
3. հանել «բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ստուգում» պարբերությունը.
4. «բույսերի սահմանային հսկիչ կետ» պարբերությունում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի բնագավառում գործառույթներ իրականացնող տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 5. Օրենքի 2-րդ գլխի եւ 4-րդ հոդվածի վերնագրերում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի`
1. 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.
2. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
3. 7-րդ կետից հանել «բույսերի կարանտինի» բառերը:
Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում`
1. վերնագրում եւ 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.
2. 5-րդ կետում «բույսերի» բառից հետո «եւ» տառը փոխարինել «,»-ով, «արտադրանքի» բառից հետո լրացնել «եւ կարգավորվող առարկաների» բառերը, իսկ «ցանկը» բառից հետո լրացնել «դրանց բուսասանիտարական փորձաքննության մեթոդներն ու եղանակները» բառերը.
3. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը.
4. 7-րդ կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը , իսկ «պահանջների» բառը փոխարինել «եւ նորմերի» բառերով.
5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-16-րդ կետերը.
«14) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձեւը.
15) հաստատում է վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանման կարգը` Հայաuտանի Հանրապետության տարածքում վնաuակար oրգանիզմներ հայտնաբերելու եւ դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացվող մոնիթորինգի հիման վրա .
16)հաստատում է տեսչության խորհրդանիշի եւ տարբերանշանի ձեւը եւ կրման կարգը.
Հոդված 8. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանությունը» բառերը փոխարինել «բուսասանիտարիան» բառով:
Հոդված 9. 6-րդ հոդվածի`
1. վերնագրում եւ 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով.
2. 1-ին կետում «կազմակերպումը» բառը փոխարինել «կազմակերպման վերահսկողությունը» բառերով.
3. 3-րդ կետում «կանոնների» բառից հետո լրացնել «եւ նորմերի» բառերը, «ներկրման» բառը փոխարինել «ներմուծման» բառով, իսկ «տարանցման» բառը փոխարինել «տարանցիկ փոխադրման» բառերով.
4. 4-րդ կետում «նորմերի ապահովումը» բառերը փոխարինել «նորմերի պահպանման վերահսկողությունը» բառերով:
Հոդված 10. Օրենքի 7-րդ հոդվածում`
1. 3-րդ մասի «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը եւ հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.
2. 5-րդ մասի 1-ին կետի «բույսերի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը.
3. 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ», «Է» եւ «ը» ենթակետերով՝
«զ) թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի ֆլորա, ֆաունա եւ միկրոֆլորա),
է ) ազդեցությունը վերարտադրողականության վրա,
ը ) մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին եւ մաշկագրգիռ հատկությունները:»:
Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) թունանյութերի եւ պարարտանյութերի օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 6-րդ կետում «վնասատուներով, հիվանդություններով եւ մոլախոտերով» բառերը փոխարինել «վնասակար օրգանիզմներով» բառերով.
2. 7-րդ կետում «որակի» բառից հետո լրացնել «վկայական» բառը, իսկ «կարանտին վկայական» բառերը փոխարինել «բուսասանիտարական անձնագիր» բառերով:
Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետում «թունանյութերի» բառից հետո լրացնել «եւ պարարտանյութերի» բառերը.
2. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը , ստուգումը եւ փորձաքննությունը:».
3. 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների դուրսբերումը առանց բուսասանիտարական անձնագրի եւ ներմուծման բուսասանիտարական հավաստագրի:»:
Հոդված 14. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի`
1. 1-ին կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.
2. 3-րդ կետից հանել «բույսերի կարանտինի» բառերը:
Հոդված 16. Օրենքի 13-րդ հոդվածում`
1. 1-ին կետում «կանոնների» բառից հետո լրացնել «եւ նորմերի» բառերը եւ հանել «պահանջների» բառը.
2. 2-րդ կետից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.
3. 3-րդ կետում «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «ստուգման եւ» բառերը.
4. 6-րդ եւ 7-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ, արտահանող երկրի բուսասնիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ: Այդ դեպքում կատարվում է միայն բուսասանիտարական զննում, իսկ ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածության կասկածի դեպքում կատարվում է լաբորատոր փորձաքննություն.
7) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում բեռը կարող է ներմուծվել միայն բուսասանիտարական փորձաքննության եզրակացության հիման վրա: Բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի բացակայության դեպքում բեռի ներմուծումը կամ արտահանումը արգելվում է».
5. 8-րդ կետում «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննման, ստուգման կամ» բառերը:
Հոդված 17. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 18. Օրենքի 14- րդ հոդվածում`
1. հոդվածի վերնագրից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.
2. 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը եւ «տեսչությունը» բառից հետո լրացնել «կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերը.
3. 3-րդ կետում «պարարտանյութերի» բառից հետո լրացնել «ներմուծման, արտահանման,» բառերը եւ հանել «ինչպես նաեւ ստուգում է բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների եւ քիմիական այլ միջոցների մնացորդային թույլատրելի քանակը» բառերը.
4. 4-րդ կետից հանել «կարանտին» բառը եւ «մոնիթորինգ» բառից հետո լրացնել՝
«որի արդյունքների հիման վրա հաստատում է կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանները.» բառերը.
5. 9-րդ կետում «առարկաների» բառից հետո լրացնել «ու բույսերի պաշտպանության միջոցների» բառերը.
6.10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) վերահuկողություն է իրականացնում հողի մշակության, uերմնանյութերի եւ տնկանյութերի արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, օգտագործման գործընթացներում դրանց որակի բուսասանիտարական ստուգման եւ վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարի միջոցառումների անցկացման նկատմամբ.»
7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11) ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում է արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, բույսերի պաշտպանության եվրոպական եւ միջերկրածովյան կազմակերպությանը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային հսկիչ կետերին.»:
Հոդված 19. Օրենքի 15- րդ հոդվածում`
1. վերնագրից եւ 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը.
2. 1-ին կետում «կանոններով» բառից հետո լրացնել «եւ նորմերով» բառերը.
3. 3-րդ կետում «կանոններին» բառից հետո լրացնել «եւ նորմերին» բառերը.
4. 5-րդ կետում «տարանցիկ» բառից հետո լրացնել «փոխադրվող» բառը.
5. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«6) ստուգելու Հայաստանի Հանրապետության տարածքում բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների փոխադրման եւ իրացման ընթացքում բուսասանիտարական անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (բուսասանիտարական հաշվառման վկայական, բուսասանիտարական հավաստագիր կամ բուսասանիտարական անձնագիր): Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված` կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը` վարակազերծման կամ ոչնչացման.:
6. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ կետերը.
«9) բուսասանիտարական զննման եւ ստուգման միջոցով որոշում է`
ա. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել ներմուծվող բեռի կամ դրա որոշակի խմբաքանակի համար, եթե դրանք զերծ են կարանտին վնասակար օրգանիզմներից.
բ. ներմուծման բուսասանիտարական հավաստագիր տրամադրել տեխնիկական կամ պարենային նպատակներով օգտագործման համար նախատեսված այն բեռներին, որոնցում հայտնաբերվել են կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներ.
10) տալու բուսասանիտարական անձնագիր, ստուգելու պետական հաշվառված սուբյեկտի կողմից լրացված բուսասանիտարական անձնագրի եւ բեռի բուսասանիտարական վիճակի համապատասխանությունը:
11) իրականացնելու բույuեր, բուuական արտադրանք եւ կարգավորվող առարկաներ առեւտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող եւ պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը:
12) պահանջելու փաստաթղթեր, կազմելու տեղանքի սխեման, իրականացնելու արտադրատարածքների ու ցանքատարածությունների բուսասանիտարական զննում եւ ստուգում:»:
Հոդված 20. Օրենքի16-րդ հոդվածում`
1. վերնագրից եւ 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը.
2. 1-ին մասի 1-ին կետից հանել «բույսերի կարանտինի» բառերը, «զննել» բառը փոխարինել «ստուգել» բառով եւ «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «ստուգման եւ» բառերը.
3. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 7-րդ կետը.
4. 1-ին մասի 10-րդ կետի «համազգեստ» բառից հետո լրացնել «, խորհրդանիշ եւ տարբերանշան» բառերը.
5. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով`
«11) ներմուծվող բեռներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լրացնել համապատասխան ծանուցման ձեւը եւ 24 ժամվա ընթացքում ներկայացնել տեսչություն:»:
6. 2-րդ մասի «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 21. Օրենքի 17-րդ հոդվածում`
1. վերնագրում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով, «արտահանող» բառից հետո լրացնել
«, վերամշակող եւ պահեստավորող», իսկ «պետական հաշվառումը» բառերը փոխարինել «բուսասանիտարական հաշվառումը» բառերով.
2. 1-ին մասում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով, «արտահանող» բառից հետո լրացնել
«, վերամշակող եւ պահեստավորող» բառերը, «հաշվառվեն» բառից հետո հանել «լիազորված մարմնի բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը, իսկ «գրառման» բառից հետո լրացնել «եւ բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու» միջոցով.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը»:
Հոդված 22. Օրենքի18-րդ հոդվածում`
1. 1-ին մասում «կարանտին» բառից հետո լրացնել «վնասակար» բառը եւ
հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանություն պետական» բառերը, իսկ «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով:
2. 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասկար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում վերահսկողություն է իրականացնում կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման եւ կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ
8. Բույuերի կարանտին uահմանված գոտիներից բույuերի եւ բուuական արտադրանքի, uերմերի եւ տնկանյութի արտահանումը կատարվում է պետական տեuուչի ներկայությամբ:».
3. 9-րդ մասում «հավաստագրի» բառից հետո լրացնել «կամ բուսասանիտարական անձնագրի» բառերը, իսկ «Առանց հավաստագրի» բառերից հետո լրացնել «եւ առանց անձնագրի» բառերը.
4.10-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանություն պետական» բառերը.
5. 12-րդ մասում «կարանտին օբյեկտ հանդիսացող» բառերը փոխարինել «բուսասանիտարական վերահսկողության ենթակա» բառերով եւ հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը:
6. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13- 15-րդ մասերը`
13. Պետական տեսուչը ստուգում է բուսասանիտարական անձնագրի առկայությունը եւ բեռի համապատասխանությունը բուսասանիտարական անձնագրի տվյալներին:
14. Եթե բուսասանիտարական զննումից, եւ /կամ/ ստուգումից եւ /կամ/ փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի կողմից արտադրված, օգտագործված կամ պահեստավորված բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է եւ վնասակար օրգանիզմների տարածման վտանգ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:
15. Եթե կարանտին վնասակար օրգանիզմներով վարակումը հայտնաբերված է , ապա տեսչությունը տվյալ արտադրական տարածքում, շենքերում, պահեստներում, փոխադրամիջոցներում հայտնաբերված բույսերի, բույսերի մասերի կամ այլ վարակակիրների նկատմամբ սահմանում է կարանտին` անհրաժեշտության դեպքում վարակազերծում կամ ուղարկում վերամշակման, ոչնչացնում` միայն էկոլոգիապես անվտանգ եղանակով, համայնքի ղեկավարի կողմից հատկացված վայրում ու նշանակված ներկայացուցչի մասնակցությամբ եւ կազմվում է համապատասխան ձեւի ակտ:»:
Հոդված 23. Օրենքի 19-րդ հոդվածում`
1. 2-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը, իսկ «պարտավոր է» բառը փոխարինել «իրավունք ունի» բառերով.
2. 3-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը:
Հոդված 24. Օրենքի 20-րդ հոդվածում`
1. 1-ին մասում «բուսասանիտարական» բառից հետո լրացնել «զննում եւ» բառերը.
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների մաքսային ձեւակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական զննումից եւ ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնները եւ նորմերը բավարարող ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:»
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Գյուղատնտեuական, անտառային ու գեղազարդային բույuերի եւ բուսական արտադրանքի Հայաuտանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի բուuաuանիտարական հավաuտագրի, տեuչության կողմից տրված ներմուծման բուuաuանիտարական հավաuտագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչեւ 50 կգ, իսկ սահմանամերձ տարածքներից տվյալ տարածքին բնորոշ բույսերի եւ բուսական արտադրանքի համար մինչեւ 500 կգ (բացի uերմնանյութից ու տնկանյութից): Սահմանամերձ տարածքների եւ թույլատրվող մշակաբույսերի անվանացանկը եւ քանակները հաստատում է լիազոր մարմինը:»
4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «3.1» մաս`
«3.1 եթե պետական տեսուչի կողմից արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագիրը մերժվում է, ապա ներմուծման բուսասանիտարական հավաստագիր չի տրվում եւ բուսասանիտարական հավաստագրի բոլոր օրինակների առաջին էջում պետական տեսուչը դնում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւի կնիք, որի վրա նշված է «Մերժված է» բառը եւ նշում իր անունը, ազգանունը, պաշտոնը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հսկիչ կետի անվանումը եւ ստորագրում այն»:.
5. 4-րդ մասում «ստուգում» բառից հետո լրացնել «, զննում» բառը.
6. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«5.Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանի անցումային կետերում
ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում եղած բույuերը, բուuական արտադրանքը եւ կարգավորվող առարկաները ներկայացնել բուuաuանիտարական զննման: Կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում պետական տեսուչը արգելում է դրանց ներմուծումը.».
7. ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասը.
8. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7.Պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների յուրաքանչյուր խմբաքանակի, իսկ սերմնանյութի եւ տնկանյութի, անկախ քաշից, յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կատարում է բեռի զննում եւ անմիջապես տալիս է ներմուծման բուսասանիտարական հավաստագիր, իսկ կարանտին վնասակար օրգանիզմների վարակի կասկածի` կարանտին վնասակար օրգանիզմների մահացած կամ կենդանի հարուցիչների հայտնաբերման կամ դրանց հասցրած վնասի հետքերի առկայության դեպքում` կատարում է նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն` ոչ ավելի քան 3 օրվա ընթացքում.».
9. 8-րդ մասից հանել «բույսերի կարանտինի» բառերը եւ «իսկ» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերը.
10. 9-րդ մասից «մասին» բառից հետո հանել «բույսերի կարանտինի» բառերը.
11. 10-րդ մասից հանել «բույսերի կարանտինի» բառերը եւ «ստուգում» բառը փոխարինել «զննում կամ փորձաքննություն» բառերով եւ «դրոշմակնիք» բառից հետո լրացնել «ու կնիք, որոնց ձեւերը սահմանում է լիազոր մարմինը, իսկ հավաստագրի հակառակ երեսին ձեռագրով նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը: » բառերը.
12. ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը.
13. 12 -րդ մասից հանել « բույսերի կարանտինի» բառերը.
14. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-19-րդ մասերը`
«14. Բեռի վերաարտահանման դեպքում բեռը վերաարտահանողը հայտ է ներկայացնում տեսչություն վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար` ներկայացնելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա պատճենը եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը:
15. Նախքան վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը, պետական տեսուչը ստուգում է բեռի ծագման երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը:
16. Եթե բեռը վերաարտահանվող եւ ծագման երկրի բուսասանիտարական կանոնների եւ նորմերի պահանջները համապատասխանում են, ապա պետական տեսուչը առանց լրացուցիչ ստուգման տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր, կցելով բեռի ծագման երկրի բուսասանիտարական հավաստագիրը եւ այն գրանցում է հավաստագրերի տրամադրման գրանցամատյանում:
17. Եթե վերաարտահանվող երկրի բուսասանիտարական կանոններով եւ նորմերով սահմանված են հատուկ պահանջներ, ապա պետական տեսուչը անցկացնում է բեռի լրացուցիչ ստուգում, որի հիման վրա տրամադրում է վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր:
18 Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով եւ նորմերով սահմանված են լրացուցիչ հատուկ պահանջներ, իսկ արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրում բացակայում են այդ պահանջներին համապատասխանության մասին նշումները, ապա վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում:
19. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ուղեկցում է բեռը մինչեւ նշանակման վայրը, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը` տեսչությունում:»:
Հոդված 25. Օրենքի 21-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի» բառերը.
2. 2-րդ մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության պետական» բառերը.
3. 5-րդ մասում « եթե դա համապատասխանում է» բառերը փոխարինել «եթե դրանք համապատասխանում են» բառերով.
4. 8-րդ մասից հանել «բույսերի կարանտինի» բառերը.
5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-10 -րդ մասերը`
«9. Բեռն արտահանողը պարտավոր է պահպանել է բեռի բուսասանիտարական վիճակը՝ բուսասանիտարական հավաստագիր ստանալու պահից մինչեւ բեռի նշանակման վայր հասցնելը:
10. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններով եւ նորմերով հատուկ պահանջներ են սահմանված տվյալ բեռի համար, ապա բուսասանիտարական հավաստագիրը տրվում է միայն դրանք բավարարելու դեպքում: Բուսասանիտարական հավաստագրի «Լրացուցիչ պահանջներ» բաժնում կատարվում է նշում՝ ներկայացված հատուկ պահանջները բավարարելու մասին:»:
Հոդված 26. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «տարանցիկ տեղափոխվող» բառերը փոխարինել «տարանցիկ փոխադրվող» բառերով:
Հոդված 27. Օրենքի 23-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը եւ «համապատասխան» բառից հետո լրացնել «պետական տեսուչի ներկայությամբ». բառերը
2. 2-րդ մասից հանել «բույսերի կարանտինի» բառերը:
Հոդված 28. Օրենքի 24-րդ հոդվածում «բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի» բառով:
Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 16-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի, որը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: