Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-277-29.05.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 219.1.-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 219.1. Տարածքային կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 43.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով եւ 152.1.-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի` 43.1.-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 152.1.-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով, 158-րդ (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնյոթերորդ, տասնիններորդ եւ քսանմեկերորդ մասերի), 162-րդ եւ 169.16.-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաեւ սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1.-րդ, 180-րդ, 169.1.-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երեւանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները:

Հոդված 2. Օրենսգրքի 284-րդ հոդվածի երկրորդ մասը «43, » թվից հետո լրացնել «43.1.-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի ութերորդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.1.-րդ» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: