Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀO-80) 5-րդ հոդվածում «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները» բառերը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից «uույն oրենքի 14 հոդվածին համապատաuխան» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 13.1 հոդվածից հետո լրացնել նոր 13.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 13.2. ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վարկային բյուրոյին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո: