Armenian ARMSCII Armenian
Կ-2781-29.05.2008-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մաuին»  Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀO-80 oրենքի 5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «uույն oրենքի 14 հոդվածին համապատաuխան» բառերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով ՝

«Հոդված 13.2.Վարկային բյուրոյին բանկային գաղտնիքի տրամադրումը

1. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վարկային բյուրոյին չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: