Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2785-29.05.2008-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (8 դեկտեմբերի 2004 թվականի, ՀO-9-Ն, այuուհետ` oրենք)  60-րդ հոդվածի 5-րդ մասում «կոմիuարիատին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«3.  ՔԿԱԳ մարմինը պարտավոր է անձի մահվան պետական գրանցման մասին դրա գրանցումից հետո` առնվազն յոթ oրվա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյի տեղյակ պահել մահվան պետական գրանցման մասին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո: