Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2785-29.05.2008-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (8 դեկտեմբերի 2004 թվականի, ՀO-9-Ն)  60-րդ հոդվածի 5-րդ մասը «կոմիuարիատին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3.  ՔԿԱԳ մարմինը պարտավոր է անձի մահվան պետական գրանցման մասին դրա գրանցումից հետո` առնվազն յոթ oրվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյի տեղյակ պահել մահվան պետական գրանցման մասին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: