Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2789-29.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 199-րդ հոդվածից հետո լրացնել նոր 199.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 199.1. Վարկային պատմություն եւ տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը

1.Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունը ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապoրինի հրապարակելը կամ oգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մաuնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով եւ եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաu է պատճառվել`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Անհատական տվյալների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին»,  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքում լրացում կատարելու մասին» եւ «Սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է վարկային բյուրոների գործունեության համար իրավական հիմքերի ստեղծմամբ, ինչպես նաեւ վարկային տեղեկատվության հավաքագրման եւ դրանց հիման վրա վարկային զեկույցների պատրաստման գործունեության կանոնակարգմամբ: Մասնավորապես, օրենքները հիմք կհանդիսանան

1. ներդնել եւ զարգացնել սկորինգային համակարգը Հայաստանի Հանրապետությունում.

2. ստեղծել ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկավորման ռիսկերի գնահատման մեխանիզմներ  եւ պաշտպանել վարկատուների շահերը.

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում բարձրացնել ֆինանսական միջնորդային եւ վարկային  գործունեության ծավալները.

4. հնարավորություն ընձեռել սպառողներին վարկային պատմության ստեղծման միջոցով հասնել մեծ ծավալների վարկերի ստացմանը.

5. լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել ֆինանսական շուկայում սպառողների շահերի պաշտպանության համար:

Նշված օրենքի ընդունմամբ կկարգավորվի պրակտիկայում արդեն գործող վարկային բյուրոյի գործունեությունը եւ կլուծվեն նրա գործունեությանը խոչընդոտող իրավական խնդիրները, ինչպես նաեւ վարկավորում իրականացնող եւ օրենքի նախագծում նշված անձանց համար հնարավորություն կնձեռվի վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների շնորհիվ կրճատել իրենց գործունեության ռիսկերը:

Սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից օրենքը հնարավորություն է տալիս՝

1. վարկային բյուրոյի կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունը սպառողներին, մասնավորապես՝ վարկային բյուրոյի կողմից վարկային զեկույցի անվճար տրամադրում անձին տարին մեկ անգամ, ինչպես նաեւ նրա համար անբարենպաստ հետեւանքներ  առաջացնող վարկային զեկույցների անվճար տրամադրում (օրինակ՝ բանկը մերժել է վարկ տրամադրել, քանի որ անձը ունի վատ վարկային պատմություն).

2. վարկային տեղեկատվության ճշգրտման, վիճարկման, փոփոխման ընթացակարգերի մանրամասն կարգավորում, որով անձը իրավունք է ստանում տեղեկանալ իր վերաբերյալ հավաքված ամբողջ ինֆորմացիային, սխալներ հայտնաբերելու դեպքում ուղղելու սխալ տեղեկատվությունը.

3. վարկային բյուրոյի թափանցիկ գործունեությունը (վարկային բյուրոյի ինտերնետային էջի պարտադիր առկայություն, որտեղ պետք է հրապարակվի ու թարմացնվի իր կողմից մատուցվող ծառայությունների, վեճերի լուծման ընթացակարգի, վարկային զեկույցների ստացման վերաբերյալ տեղեկատվությունը).

4. վարկային բյուրոյի գործունեության լիցենզավորում եւ վերահսկողություն՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով վարկային բյուրոյի գործունեության համար եւ վերահսկել այդ գործունեությունը սպառողների շահերի պաշտպանության համար.

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել միջազգային լավագույն փորձը, մասնավորապես, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԱՊՀ երկրների, Լատինական Ամերիկայի երկրների իրավական ակտերը:

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել նաեւ USAID FSDP ծրագրի օտարերկրյա փորձագետների կողմից:

Այլ օրենքների ընդունումը պայմանավորված է «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: