Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 199-րդ հոդվածից հետո լրացնել նոր 199.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 199.1. Վարկային պատմություն եւ տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը
1.Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունը ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապoրինի հրապարակելը կամ oգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մաuնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով եւ եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաu է պատճառվել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո: