ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 24-ի) քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-733 որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետի պահանջներով, որոնց համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական oրենuգրքի 115 հոդվածի 4-րդ մաuը` անկախ հանձնաժողովի որոշումն oրենքին հակաuելու դեպքում դատական կարգով բողոքարկելը uահմանափակելու մաuով ճանաչվել է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 6, 18 (1-ին մաu) եւ 19 (1-ին մաu) հոդվածներին հակաuող եւ անվավեր: