Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-283-06.06.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 24-ի) քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման, բացառությամբ օրենքին հակասելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ ընդունվելու դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: