Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. «-Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը» եւ «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» եւ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.
2. «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչությունը,» բառերը հանել.
3. «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը,» բառերը փոխարինել «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով.
4. «-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,», «-Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը,» բառերը համապատասխանաբար փոխարինել «-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը,», «-Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,» բառերով.
5. «-Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը,» բառերը փոխարինել «-Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը,» բառերով:
6. Լրացնել նոր տողով հետեւյալ բովանդակությամբ՝
«-ՀՀ քաղաքաշինության նախարարությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 27.04.2005թ. թիվ 74-Ն հրամանագրով, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձեւով վերակազմակերպվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ կառավարության 19.05.2005թ. թիվ 633-Ն որոշման 3-րդ կետով, համաձայն որի ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն վերանվանվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի:
Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Վերջինիս աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներից է քաղաքաշինական պետական տեսչությունը,որը քաղաքաշինության բնագավառում իրականացնում է վերահսկողական ծառայություններ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ:
Նխագծի հետագա լրամշակումները պայմանավորված են ՀՀ Նախագահի ՆՀ-85-Ն հրամանագրի ընդունմամբ, որի կապակցությամբ մի շարք նախարարությունների անվանումներում կատարվել են համապատասխան փոփոխություններ: