Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. «-Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը» եւ «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» եւ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.
2. «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչությունը,» բառերը հանել.
3. «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը,» բառերը փոխարինել «-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով.
4. «-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,», «-Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը,» բառերը համապատասխանաբար փոխարինել «-Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը,», «-Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,» եւ «-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,» բառերով.
5. «-Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը,» բառերը փոխարինել «-Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը,» բառերով:
6. Լրացնել նոր տողով հետեւյալ բովանդակությամբ՝
«-ՀՀ քաղաքաշինության նախարարությունը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: