Armenian ARMSCII Armenian
Կ-284-06.06.2008-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի  մայիսի 17-ի  ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «- Հայաստանի  Հանրապետության  տարածքային  կառավարման  եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը» եւ «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը համապատասխանաբար փոխարինել «- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» եւ «- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.

2) «- Հայաստանի  Հանրապետության  կառավարությանն  առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությունը,» եւ «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչությունը,» բառերը հանել.

3) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.

4) «- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,», «- Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» եւ «- Հայաստանի  Հանրապետության  առեւտրի  եւ  տնտեսական  զարգացման նախարարությունը»  բառերը համապատասխանաբար փոխարինել «- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը», «- Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարությունը»  եւ  «- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը»  բառերով.

5) «- Հայաստանի  Հանրապետության  վիճակագրական   ազգային ծառայությունը» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը» բառերով.

6) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով.

7) «- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,» բառերը հանել.

8)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

«- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: