Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2851-06.06.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագծի մշակողների անունները,

2)  տեղեկանք` այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտության կամ բացակայության մասին, ներառյալ նախագծի ընդունման կապակցությամբ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությունը,

3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին,

4) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները,

5) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների արդյունքում ստացված այն դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաեւ նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագծի մշակողների անունները,

2)  տեղեկանք` այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի անհրաժեշտության կամ բացակայության մասին, ներառյալ նախագծի ընդունման կապակցությամբ ընդունման ենթակա նոր նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությունը:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից: