Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-288-13.06.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (9 հոկտեմբերի, 2000թ. ին, ՀՕ-97)   3-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«Փոխկապակցված անձիք` ամուսիններ, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու համար պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառաիոընկերություն, այսինքն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն եւ գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

բ) 4-րդ մասի «խորհրդարանական ժամ» բառակապակցությունը փոխարինել «խորհրդարանական շաբաթ» բառակապակցությամբ.

գ) 5-րդ մասը «անկողմնակալություն» բառից հետո լրացնել «բազմազանություն» բառը.

դ) 6-րդ մասի  «ա»  կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 10-րդ մասը «թողարկում» բառից հետո լրացնել «՝ առավոտյան եւ երեկոյան» բառերը։

ՀՈԴՎԱԾ 3. Օենքի 29-րդ հոդվածի՝

ա) 5-րդ մասի «հայոց լեզվին» բառերը փոխարինել «հայերենին» բառով.

բ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

ՀՈԴՎԱԾ 4.  Օրենքի 31-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դատապարտվել է ազատազրկման անզգուշությամբ կատարված հանցագործության համար:».

բ) 3-րդ մասը լրացնել  «է» կետով՝  հետեւյալ խմբագրությամբ.

«է) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ»։

գ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում Խորհրդի նախագահը գրավոր տեղեկացնում է Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում ստեղծում է  7 անդամից բաղկացած ժամանակավոր մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի անդամները կարող են լինել գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, իրավագիտության, հեռահաղորդակցության բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայողները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ եւ պետք է ներկայացնեն առնվազն երեք հասարակական մասնագիտական կազմակերպության   երաշխավորություն, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  գրանցված են եւ գործում են առնվազն հինգ տարի։

Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։

Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ առկա է սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։ Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է մեկ մասնակից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝  թեստավորման եւ հարցազրույցի։

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝  մասնակիցների  գիտելիքները ստուգելու համար՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի

գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» ՀՀ  օրենքի իմացությունը։

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի։

Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան։

Հարցազրույցի փուլին  իրավունք են ստանում մասնակցել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

Մրցութային հանձնաժողովի անդամը քվեարկում է կողմ կամ դեմ եւ քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելին կողմ ձայներ հավաքածներից առավելագույն ձայներ աստացած թեկնածուն  ճանաչվում է մրցույթում հաղթած։

Մրցույթի արդյունքները հրապարակվում է մրցույթն անցկացնելուց հետո՝  նույն օրը։

Մրցույթի արդյունքները կարող է բողոքարկվել  դատական կարգով։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը ներկայացնում է գրավոր Հանրապետության Նախագահին։

Նախագահը մրցույթի արդյունքների հիման վրա, 7-օրյա ժամկետում հաղթած թեկանածուին հրամանագրով նշանակվում է համապատասխան պաշտոնում։

Եթե մրցույթի արդյունքով ոչ ոք չի ճանաչվել հաղթող (թեստավորման փուլում, ապա հարցազրույցի ժամանակ) ապա անցկացվում է նոր մրցույթ։

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում կեսից ավելին) ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ անցկացվում է մրցույթ 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներում առկա են սույն օրենքի 29-րդ, 31-րդ  հոդվածներով  սահմանված  հիմքերից  որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ։

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։

Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչելու դեպքում՝  ընդհանուր հիմունքներով։

դ) 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։»։

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի  «դ» կետը «կարգը» բառից հետո լրացնել «եւ ուղղությունները» բառերը:

բ) 1-ին մասի «ը» կետից հետո լրացնել  նոր  «ը՛» կետ   հետեւյալ բովանդակությամբ.

«ը՝)  Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Խորհրդի ձայների երկու երրորդով»։

գ) 3-րդ մասի 1-ին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել։

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 33-րդ հոդվածի

ա) 2-րդ մասի «ե» կետում «երկրում» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

բ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

ՀՈԴՎԱԾ 7. Օենքի 35-րդ հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Հանրային Հեռուստառադւոընկերության համար նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:

Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը /բյուջեն/` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումնարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հնանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:

ՀՈԴՎԱԾ 8.   Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով, «եւ ֆինանսական» բառերը փոխարինել «, ֆինանսական, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերին հատկացված եթերաժամանակի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 9.  Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝  Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը»։

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 39-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովն անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝  մրցութային կարգով, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝  մրցութային կարգով վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի։ Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում։

Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում են Սահմանադրության 83.2 հոդվածին համապատասխան, այնպես, որ անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից։

Ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին։

Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող հանձնաժողովի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Հանրապետության Նախագահը  մեկշաբաթյա ժամկետում ստեղծում է 7 անդամից բաղկացած ժամանակավոր մրցութային հանձնաժողով։

Մրցութային հանձնաժողովի անդամները կարող են լինել գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, իրավագիտության, հեռահաղորդակցության բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության պետական ծառայողները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ եւ պետք է ներկայացնեն առնվազն երեք հասարակական մասնագիտական կազմակերպության   երաշխավորություն, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  գրանցված են եւ գործում են առնվազն հինգ տարի։

Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝  առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։

Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ առկա է սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։ Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է մեկ մասնակից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝  թեստավորման եւ հարցազրույցի։

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝  մասնակիցների  գիտելիքները ստուգելու համար՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի,

գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» ՀՀ  օրենքի իմացությունը։

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի։

Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան։

Հարցազրույցի փուլին  իրավունք են ստանում մասնակցել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

Մրցութային հանձնաժողովի անդամը քվեարկում է կողմ կամ դեմ եւ քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելին կողմ ձայներ հավաքածներից առավելագույն ձայներ ստած թեկնածուն  ճանաչվում է մրցույթում հաղթած։

Մրցույթի արդյունքները հրապարակվում է մրցույթն անցկացնելուց հետո՝  նույն օրը։

Մրցույթի արդյունքները կարող է բողոքարկվել  դատական կարգով։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը ներկայացնում է գրավոր Հանրապետության Նախագահին։

Նախագահը մրցույթի արդյունքների հիման վրա, 7-օրյա ժամկետում հաղթած թեկանածուին հրամանագրով նշանակվում է համապատասխան պաշտոնում։

Եթե մրցույթի արդյունքով ոչ ոք չի ճանաչվել հաղթող (թեստավորման փուլում, ապա հարցազրույցի ժամանակ) ապա անցկացվում է նոր մրցույթ։

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում կեսից ավելին) ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ անցկացվում է մրցույթ 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներում առկա են սույն օրենքի 41-րդ, 45-րդ  հոդվածներով  սահմանված  հիմքերից  որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ։

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։

Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչելու դեպքում՝  ընդհանուր հիմունքներով։

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ նախագահի տեղակալ։

Նույն անձը չի կարող ավել քան երկու անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հեղորդում։ Հաղորդումը ԱԺ է ներկայացնում Հանձնաժողովի  նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը ԱԺ-ում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ»  ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։

Ազգային հանձնաժողովը իր հաղորդումը հրապարարակում է մամուլում։»։

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 41-րդ հոդվածի ՝

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամները, նրանց վարձատրության կարգը».

բ) 1-ին մասի «ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է հայոց լեզվին» բառերը փոխարինել «բարձրագույն կրթություն եւ տիրապետում է հայերենին» բառերով.

գ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) դատապարտվել է եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»։

դ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են վճարովի հիմունքներով։»։

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 42-րդ հոդվածի՝

ա) 1-ին  մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «իրավական այլ ակտերով» բառերով.

բ) 3-րդ մասում «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը» բառերը։

ՀՈԴՎԱԾ  14 . Օրենքի 45-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) ընտրվել կամ նշանակվել է որեւէ այլ պաշտոնի».

բ) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դատապարտվել է ազատազրկման անզգուշությամբ կատարված հանցագործության համար։».

գ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

ՀՈԴՎԱԾ  15. Օրենքի 46-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի « տեղակալը» բառից հետոլրացնել  «անդամները» բառով.

բ) 2-րդ մասի վերջում լրացնել «եւ (կամ) նրանց փոխկապակցված անձինք» բառերը։

ՀՈԴՎԱԾ 16.   Օրենքի 53-րդ հոդվածի ՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս  օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝  10-օրյա ժամկետում».

բ)  Լրացնել նոր մաս՝  հետեւյալ բովանդակությամբ.

«Հեռարձակաման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար կախված տեխնիկական նախագծով նախատեսված հաղորդակների քանակից եւ հեռարձակվող հզորությունից.
 
Ռադիոհաղորդիչ կայաններ 30 ՄՀց - 300 ՄՀց հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորությունների  
- մինչեւ 100 Վտ ներառյալ
300 000
- 101 Վտ - 500 Վտ ներառյալ
600 000
- 501 Վտ - 1000 Վտ ներառյալ
900 000
- 1 ԿՎտ-ից բարձր
1 200 000 դրամ:
Հեռուստատեսային հաղորդիչ կայաններ մետրային եւ դեցիմետրային տիրույթներում հատկացված մեկ հաճախության կապուղու համար ըստ զբաղեցրած հաճախության գոտու, հաստատված գործակցի եւ բնակչության թվաքանակի (հաշվարկը 1 մլն. բնակչի համար)
 800 000
Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ընդունիչ համակարգի բաշխիչ ցանցերը եթերային-կաբելային հեռուստատեսության համակարգեր, մեկ հաճախային կապուղու համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության
15 000

ՀՈԴՎԱԾ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ   օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 83.2 հոդվածներով՝  հեռարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակովանկախ կարգավորող մարմնի ձեւավորման համար,

հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած է ճանաչվել,

հաշվի առնելով  ԵԽԽՎ N 1609 բանաձեւով առաջարկվող բարեփոխումները այս բնագավառում

առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի եւ «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծեր։

Առաջարկվող փոփոխությունները ուղղված են հեառարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության  ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին՝  եւ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձեւավորման սկզբունքներին եւ ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, ինչպես նաեւ բազմակարծության ապահովման դրույթներին։ Այդ փոփոխությունները տեղ են գտել նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում, որի համաձայն ընտրվում է անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը։

Առաջարկվող նախագծերը  հնարավորություն կտան իրավանորմերի միջոցով բարձրացնել վերոնշյալ մարմինների անկախության երեք հիմնական տարրերի՝  կառավարչական անկախության, ֆինանսական անկախության եւ ծրագրային քաղաքականության անկախության մակարդակը։

Նախագծերն փաթեթում տեղ է գտել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի կողմից պետական տուրքերի չափը, որը պետք է սահմանվեր միայն օրենքով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտով։