Armenian ARMSCII Armenian
Կ-13511-01.11.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եւ նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը «նոտարական կամ այլ գործողությունների կատարման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1. Նոտարի պատասխանատվությունը «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար

«1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է պատասխանատվության այդ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: