Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-289-13.06.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմա՟կերպ՟ման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000թ. Հ0-60)  1-ին հոդվածի 6-րդ կետի «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետբացթողումային հսկողության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն.» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողության իրավասությունը սահմանվել է 18.01.2005թ. ՀՕ-66-Ն օրենքով համաձայն որի` ՀՀ մաքսային օրենսգրքի 1501 հոդվածի համաձայն մաքսային մարմինները իրավասու են ապրանքների բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում ստուգել մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունների արժանահավատությունը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետում որպես թեմատիկ ստուգում նախատեսված է նաեւ մաքսային վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, որն իրականացվում է միայն մաքսային մարմինների կողմից հետբացթողումային հսկողություն ժամանակ: Սակայն նույն օրենքի 2-րդ հոդվածում մաքսային մարմինները ստուգում իրականացնող պետական մարմինների ցանկում ընդգրկված չեն:

Օրենքի նախագծով առաջարկվում է ճշտել  անհամապատասխանությունը եւ կատարել լրացում: