ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000թ. Հ0-60) 1-ին հոդվածի 6-րդ կետի «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետբացթողումային հսկողության» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն.» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: