Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-290-14.06.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները`

1) Աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարարություն.

2) Առողջապահության նախարարություն.

3) Արդարադատության նախարարություն.

4) Արտակարգ իրավիճակների նախարարություն.

5) Արտաքին գործերի նախարարություն.

6) Բնապահպանության նախարարություն.

7) Գյուղատնտեuության նախարարություն.

8) Էկոնոմիկայի նախարարություն.

9) Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն.

10) Կրթության եւ գիտության նախարարություն.

11) Մշակույթի նախարարություն.

12) Պաշտպանության նախարարություն.

13) Uպորտի եւ երիտաuարդության հարցերի նախարարություն.

14) Սփյուռքի հարցերի նախարարություն

15) Տարածքային կառավարման նախարարություն.

16) Տրանuպորտի եւ կապի նախարարություն.

17) Քաղաքաշինության նախարարություն.

18) Ֆինանuների նախարարություն:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

2.Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի պահանջներից եւ նպատակ ունի օրենքով սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը:

Օրենքով սահմանվող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը վերարտադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» թիվ ՆՀ-1063 հրամանագրի դրույթները, քանի որ հիշյալ կառուցվածքը գործնական կիրառության մեջ արդեն իրեն արդարացրել է եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008 թվականի ապրիլի 30-ի թիվ Ն-074-4 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012թթ. ծրագրին:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի հուլիսի 1-ը: