Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2913-14.06.2008-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ - 68)  63-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբ տուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: