Armenian ARMSCII Armenian
Կ-2913-14.06.2008-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի  հունիսի 30-ի ՀՕ-68  օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտած բանկի նկատմամբ տուգանքը կիրառվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: