Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ - 69) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «զ» կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :