Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2918-14.06.2008-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1998 թվականի մայիսի 5, ՀՕ-221) (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի առաջին պարբերությունը «վճիռների» բառից հետո լրացնել «եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով.

«Հոդված 191 . Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը

1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու դատարանը:

2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Պահանջատերն ու պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :