Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-2919-14.06.2008-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի դեկտեմբերի 26, ՀՕ-516-Ն) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, ֆինանսավորման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիu կառավարման մարմինների լիազորությունների, լուծարման, ինչպես նաեւ գույքի օգտագործման առանձնահատկությունները uահմանվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով: Uույն oրենքի դրույթները տարածվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի վրա, եթե «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով այլ բան uահմանված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը :