Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-29112-14.06.2008-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն) կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.

1. 3-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել «դ1 » կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«դ1 ) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով:»

2. 8-րդ հոդվածի 4-րդ մասում «Վարկային կազմակերպությանն» բառերը փոխարինել «Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունների)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :