Armenian ARMSCII Armenian
Կ-150-21.11.2012-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով.

2) 3-րդ մասի սանկցիայի «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

3) 4-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Oրենսգրքի 62-րդ հոդվածում`

1)  1-ին մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով.

2)  2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 3. Oրենսգրքի 63.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը «երեքհարյուրապատիկի» բառով.

2) 2-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը` «երկուհարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: