Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-297-23.06.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետի առաջին նախադասության «ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ որեւէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերը ուժը կորցրած ճանաչել:

2) 3-րդ կետի առաջին նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այլ համայնքում հաշվառված եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված քաղաքացիները» բառերով:

3) 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասության «այլ  համայնքի հաշվառում ունեցող» բառերից հետո լրացնել «եւ այդ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի առաջին նախադասությունից հանել «եւ ընտրողների ստորագրած ցուցակները» բառերը:

2) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները ենթակա են հրապարակման, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովների անդամների գրավոր պահանջի դեպքում, նրանց տրամադրում են դրանց պատճենները:

Հոդված 3. Օրենսգրքի 171 -րդ հոդվածի

1) 1-ին կետից հանել «` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար» բառերը:

2) 6-րդ կետից հանել «կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 18-րդ հոդվածի

1) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, տվյալ կազմակերպության սահմանած սակագները չեն կարող գերազանցել ընտրություններն անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի` իր առեւտրային գովազդի գները, իսկ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների համար` նաեւ տվյալ ժամերի համար նախատեսված միջինը»:

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաեւ նրանց կողմից ղեկավարվող իրավաբանական անձանց եւ նրանց ներկայացուցիչներին արգելվում է անձամբ կամ իրենց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին, համայնքներին, բոլոր տեսակի կազմակերպություններին եւ նրանց աշխատակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

3) 8-րդ կետից հետո լրացնել նոր` 81 կետ, հետեւյալ բովանդակությամբ.

Արգելվում է թեկնածուների եւ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային եւ այլ միջոցների օգտագործումը, որոնք միեւնույն ժամանակ չեն հանդիսանում տվյալ թեկնածուի ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված գույք, տրանսպորտային կամ այլ միջոց:

Հոդված 5. Օրենսգրքի 20-րդ հոդվածի

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 oր հետո, պետք է հրապարակվի հանրային ռադիոյով եւ հանրային հեռուuտաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել եւ այն չի կարող ավել լինել, քան ընտրությունները անցկացնելու պաշտոնական հայտարարությանը նախորդող եռամսյակի իր առեւտրային գովազդի կես գինը:

2) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզչության uահմանված կարգի կատարման նկատմամբ վերահuկողությունն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նույնիսկ մեկ անդամը նախընտրական քարոզչության uահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավաuու է դիմել դատարան:

Հոդված 6. Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

Բոլոր տեսակի քարոզչական պաստառների, նյութերի ու միջոցների կիրառումը եւ օգտագործումը պարտադիր պետք է ներառվեն նախընտրական հիմնադրամի մեջ: Ընդ որում, չեն թույլատրվում նվիրատվությունները կամ զեղչ գների կիրառումը` բացառությամբ շահագործման համար անձնական օգտագործման մարդատար մեկ մեքենայի տրամադրման:

Հոդված 7. Հոդված 221 -ը լրացնել 4-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.

4) Նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված պետական պաշտոնյա հանդիսացող թեկնածուները քարոզարշավի ընթացքում գնում են պարտադիր արձակուրդ, որի ժամանակ պահպանվում է նրանց աշխատավարձի լրիվ չափը: Նշված անձինք կարող են աշխատանքի վերադառնալ միայն Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ` աղետներ, ռազմական դրություն կամ այլ ֆորս-մաժորային դեպքերում:

Հոդված 8. Հոդված 25-ի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Եթե թեկնածուն կամ կուuակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, oգտագործում է նաեւ այլ միջոցներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույնիսկ մեկ անդամի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուuակցության ընտրական ցուցակի գրանցումը:

Հոդված 9. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ կետում «ընտրական հանձնաժողովի անդամները» բառերից հետո լրացնել «, համայնքի ղեկավարները, նրանց տեղակալները,» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 35-րդ հոդվածի

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի եւ խորհրդարան չանցած առաջին չորս ընդդիմադիր կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշմամբ նշանակված մեկական անդամից:

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կարող է լինել միայն խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված անդամը:

3) 11-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

4) 12-րդ հոդվածի սկզբում ավելացնել մեկ նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

Հոդված 11. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 1-ին կետից հանել «, բացառությամբ կենտրոնական» բառերից մինչեւ նախադասության վերջն ընկած հատվածը:

2) ավելացնել 9-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կեսը պետք է լինեն Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցության ներկայացուցիչները: Եթե այս թիվը չի ապահովվում նախագահի ընտրություններով, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է այն ընտրատարածքները, որտեղ նշանակելու է նախագահ:

Հոդված 12. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի «մինչեւ ժամը 14:00-ն» բառերը փոխարինել «մինչեւ ժամը 19:00-ն» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 41-րդ հոդվածից հանել

1) 1-ին կետի 9-րդ ենթակետի «եւ մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների» բառերը:

2) 1-ին կետի 28-րդ ենթակետը:

Հոդված 14. Օրենսգրքի 42-րդ հոդվածից հանել

1) 1-ին կետի 14-րդ ենթակետի առաջին եւ երկրորդ նախադասությունները:

2) 1-ին կետի 19-րդ ենթակետի «մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 491 -րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակության նոր նախադասությամբ.

«Համապետական ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են Եվրամիության անդամ որեւէ երկրում»:

Հոդված 16. Օրենսգրքի 53-րդ հոդվածի

1) 2-րդ կետի առաջին նախադասության «հանձնաժողովի անդամին» բառերից հետո լրացնել «ընտրողների մատների թանաքոտման համար պատասխանատու անդամին» բառերը, երկրորդ նախադասությունից հանել «եւ քարտուղարը» բառերը, իսկ «չեն» եւ «Նրանք» բառերը համապատասխանաբար փոխարինել «չի» եւ «Նա» բառերով:

2) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարունակել հետեւյալ բառերով.

«եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի թանաքի գույնը»:

Հոդված 17. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11 մասով, հետեւյալ բովանդակությամբ.

Հանձնաժողովի՝ ընտրողների մատների թանաքոտման համար պատասխանատու անդամը համապատասխան սարքավորման միջոցով ստուգում է ընտրողի աջ ցուցամատի վրա անգույն հեղուկի առկայությունը, դրա բացակայության դեպքում անգույն հեղուկով թանաքոտում է ընտրողի աջ ցուցամատը, որից հետո ընտրողին թույլատրում է մոտենալ հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին:

Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետում ավելացնել մեկ նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

Անձնագրին փոխարինող փաստաթուղթը տրամադրվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

Հոդված 18. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը «նշում» բառից հետո լրացնել «կամ քվեարկությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված գույնի թանաքից տարբերվող գույնի գրչով»:

Հոդված 19. Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 կետով.

Նիստի վերջում տեղամասային ընտրական հանձնաժողովը ընտրողների ստորագրված ցուցակների պատճենները փակցնում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում:

Հոդված 20. Օրենսգրքի 631 -րդ հոդվածի

1) վերնագրից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

2) 1-ին, 3-րդ եւ 11-րդ կետերից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 22. Օրենսգրքի 95-րդ հոդվածի

1) 1-ին կետում հանել «եւ մեծամասնական» բառերը, իսկ «ընտրակարգերով» բառը գրել «ընտրակարգով»:

2) 2-րդ կետում «90» թվի փոխարեն գրել «131»:

3) 3-րդ կետը հանել:

Հոդված 23. Օրենսգրքի 96-րդ հոդվածի

1) 1-ին կետից հանել «եւ մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում» բառերը:

2) 2-րդ կետից հանել «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը:

Հոդված 24. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետը հանել:

Հոդված 25. Օրենսգրքի 104-րդ հոդվածը հանել:

Հոդված 26. Օրենսգրքի 105-րդ հոդվածը հանել:

Հոդված 27. Օրենսգրքի 106-րդ հոդվածը հանել:

Հոդված 28. Օրենսգրքի 108-րդ հոդվածը հանել:

Հոդված 29. Օրենսգրքի 109-րդ հոդվածը հանել:

Հոդված 30. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «եւ մեծամասնական» բառերը, իսկ «ընտրա՟կարգերով» բառը դարձնել «ընտրակարգով»:

Հոդված 31. Օրենսգրքի 112-րդ հոդվածի

1) վերնագրից հանել «պատգամավորության թեկնածուի եւ» բառերը:

2) 1-ին կետից հանել առաջին եւ երկրորդ պարբերությունների «պատգամավորության թեկնածուի եւ» բառերը:

3) 2-րդ կետից հանել «Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով,» բառերը:

4) 3-րդ կետից հանել «թեկնածուի եւ» բառերը:

5) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 90 000-ապատիկը չգերազանցող գումար:

6) 5-րդ կետից հանել «պատգամավորության թեկնածուները եւ» բառերը:

Հոդված 32. Օրենսգրքի 114-րդ հոդվածից հանել 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը:

Հոդված 33. Օրենսգրքի 116-րդ հոդվածը հանել:

Հոդված 34. Օրենսգրքի 117-րդ հոդվածից հանել 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերը:

Հոդված 35. Օրենսգրքի 118-րդ հոդվածից հանել 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը:

Հոդված 36. Օրենսգրքի 119-րդ հոդվածից հանել 5-րդ եւ 6-րդ կետերը:

Հոդված 37. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունների գործընթացն առավել մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին: