Հոդված 1 . . «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (7-ը մայիսի 2002 թվականի, ՀՕ-337 օրենք, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող է ընտրվել տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի`
1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հիմնավորում
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 24-րդ հոդվածների` «Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ կարող են ընտրվել առնվազն մեկ տարի տվյալ համայնքի բնակիչ համարվող քաղաքացիները: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 122-րդ եւ 123-րդ հոդվածների` համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող են ընտրվել «Երեվան քաղաքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաuտանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»: Նշված իրավական ակտերի միջեւ առկա է համայնքի ղեկավարին եւ համայնքի ավագանու անդամին ներկայացվող` համայնքում հաշվառված լինելու ժամկետների սահմանման անհամապատասխանություն: Մի դեպքում դա մեկ, մյուսում` երկու տարի է: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ «Իրավական ակտը չպետք է հակաuի հավաuար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:»
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հակասության վերացման հանգամանքով:
Նախագծի ընդունումը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N1440-Ն որոշման հավելված N1-ի 37-րդ կետի պահանջներից: