Հոդված 1 . . «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (7-ը մայիսի 2002 թվականի, ՀՕ-337 օրենք, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող է ընտրվել տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի`
1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից: