Armenian ARMSCII Armenian
Կ-300-01.07.2008-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության  2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել  հետեւյալ  խմբագրությամբ. «Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ  կարող է ընտրվել տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի  Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:»:

Հոդված 2. Օրենքի  24-րդ  հոդվածի  1-ին  մասը  շարադրել  հետեւյալ  խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի  Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: