Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-302-01.07.2008-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1 եւ 17.2 կետերով.

«17.1) որակավորում՝  ամփոփիչ ատեստավորման արդյունքում իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է տվյալ անհատի ուսումնառության արդյունքների  համապատասխանությունը մասնագիտական որակավորման բնութագրի չափորոշիչներին:

17.2) որակավորումների ազգային շրջանակ՝ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների եւ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը:»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1 կետով.

«2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը եւ հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1 կետով.

«6.1) հաստատում է ըստ մասնագիտությունների եւ կրթական աստիճանների որակավորման բնութագրերը.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: