Armenian ARMSCII Armenian
Կ-3022-01.07.2008-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի  հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ կետը «մասնագիտական կրթության մասնագիտությունների» բառերից հետո լրացնել «ընդհանրական բնութագրերը եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում 2-րդ կետը  «չափորոշիչները» բառից հետո լրացնել «եւ որակավորումների  բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող երեսուներորդ օրը: