Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-304-17.07.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների  իրավունքները եւ  պարտականությունները:

Հոդված 2. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Պաշտպանության բնագավառում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությունը բաղկացած է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունից, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, uույն oրենքից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`

1) պաշտպանություն՝ ռազմական անվտանգության համակարգը, Հայաuտանի Հանրապետության տարածքը, հասարակությունն ու տնտեսությունը պաշտպանության նախապատրաստելու եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը պաշտպանելու ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական եւ այլ միջոցների ու միջոցառումների, ինչպես նաեւ ռազմական անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման մեխանիզմների կիրառման համալիր գործունեության համակարգ.

2) ազգային անվտանգության ռազմավարություն՝ պետության, հասարակության եւ անհատի անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման պետական քաղաքականություն.

3) ռազմական դոկտրին՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հիմքերը որոշող պաշտոնական հայեցակետերի համախումբ.

4) ռազմական անվտանգության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի եւ ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաեւ ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ամբողջություն.

5) զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմող պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, եւ անվտանգության զինված պաշտպանությունը.

6) այլ զորքեր՝ ոuտիկանության զորքեր, uահմանապահ զորքեր եւ ազգային անվտանգության հատուկ uտորաբաժանումներ.

7) միացյալ զինված ուժեր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող կազմավորումներ.

8) ազգային անվտանգության հիմնարար արժեքներ` Հայաստանի Հանրապետության անկախություն, պետության եւ ժողովրդի պաշտպանվածություն, խաղաղություն.

9) տեղեկատվական անվտանգություն` ի շահ պետության, քաղաքացիների եւ կազմակերպությունների տեղեկատվական միջավայրի ձեւավորումը, օգտագործումը եւ զարգացումն ապահովող տեղեկատվական միջավայրի պաշտպանվածություն:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը կազմակերպվում եւ իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության եւ քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների հիման վրա:

2. Պաշտպանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Պաշտպանության նպատակով uտեղծվում են զինված ուժեր, ինչպես նաեւ uահմանվում է քաղաքացիների զինապարտություն:

4.  Պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը, ինչպես նաեւ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ ստորաբաժանումները՝ պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով:

5. Պաշտպանությանը ներգրավվում է հանրապետության կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգն իր ենթակառուցվածքներով, ներառյալ ռադիոհաճախականության ռեսուրսը, եւ պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ անցնում է զինված ուժերի ենթակայությանը:

6. Սույն հոդվածում նշված զինված ուժերից եւ այլ զորքերից բացի Հայաuտանի Հանրապետությունում զինվորական այլ կազմավորումների uտեղծումն արգելվում է:

7. Պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակով` միջազգային պայմանագրերով  նախատեuված կարգով, Հայաuտանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել oտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումներ եւ ստորաբաժանումներ:

8. Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, տարածաշրջանային կամ համընդհանուր անվտանգության ապահովման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների:

9. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ ժամանակ ներառում է`

1) ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի ընդունումն ու կատարելագործումը.

2) ռազմական սպառնալիքի կանխատեuումն ու գնահատումը.

3) պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.

4) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից uպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով հագեցված, բարձր մարտունակություն ունեցող զինված ուժերի uտեղծումը, զարգացումը, ինչպեu նաեւ դրանց ծավալման եւ oգտագործման պլանավորումը.

5) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը եւ քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության ներգրավումը.

6) հավաքական անվտանգության եւ համատեղ պաշտպանության նպատակներով միջազգային համագործակցությունը.

7) տնտեuության, կապի բնագավառի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տարածքի եւ բնակչության զորահավաքային նախապատրաuտությունը, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ռազմատրանսպորտային պարտականության իրականացումը.

8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

9) ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը.

10) ռազմական գիտության զարգացումը եւ ռազմական ուսուցումը.

11) զինված ուժերի կադրային քաղաքականության իրականացումը.

12) պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

13) զինված ուժերի պահեuտազորի, ինչպեu նաեւ անհրաժեշտ քանակությամբ զենքի եւ ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, պարենի ու այլ նյութերի պաշարների նախապատրաuտումը.

14) պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը եւ դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

15) բնակչության եւ զինված ուժերի տեղեկատվական անվտանգության ապահովումը.

16) պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:

10. Ռազմական դրության իրավական ռեժիմը, զորահավաքային նախապատրաստությունը եւ զորահավաքի անցկացումը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը սահմանվում են օրենքով: 

ԳԼՈՒԽ 2

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները

1. Հայաuտանի Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

2. Հայաuտանի Հանրապետության Նախագահը`

1) համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում.

2) հաստատում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարությունը եւ ռազմական դոկտրինը,

բ. զինված ուժերի կառուցվածքը,

գ. պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն) եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը,

դ. զինված ուժերի զարգացման, այլ զորքերի զարգացման, զինված ուժերի կիրառման, զինված ուժերի ծավալման, զինված ուժերի զորահավաքային պլանները, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը,

ե. պաշտպանության նապատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման պլանը, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը,

զ. զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը,

3) նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ.

4) պաշտպանության հարցերով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է միջազգային հարաբերություններում, կնքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր, ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

5) հայտարարում է ռազմական դրություն, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք,

6) պատերազմի ժամանակ կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին.

7) լուծում է պատերազմ հայտարարելու հարցը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով որոշում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու հարցերը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին.

10) իրականացնում է պաշտպանության բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 6.  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`

1) հաստատում է`

ա. զինված ուժերի կազմը, զինծառայողների ու աշխատողների հաստիքային թվաքանակները, այլ զորքերի թվակազմը,

բ. պաշտպանական պետական պատվերը եւ դրա ձեւավորման կարգը,

գ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի սպայական կազմի թվաքանակը,

դ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաեւ զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերը.

2) մշակում եւ հաստատում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանը, կարգն ու պայմանները, պետական եւ զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման եւ փոխարինման ծրագրերը.

3) ներգրավվում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի մշակման աշխատանքներին,

բ. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակման աշխատանքներին,

գ. պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման պլանի, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակման աշխատանքներին, ինչպես նաեւ ապահովում է դրանց կատարումը.

4) որոշում է ընդունում պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կազմակերպելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք անցկացնելու մասին.

5) կազմակերպում եւ համակարգում է պետական մարմինների գործունեությունը՝

ա. զինված ուժերի եւ այլ զորքերի սպառազինման, ռազմական տեխնիկայով հագեցվածության, բնակարանային պայմանների բարելավման, ֆինանսավորման, բժշկական, թիկունքային, էներգետիկ եւ այլ ապահովման ոլորտներում.

բ. զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման ոլորտում.

6) ծրագրում եւ ապահովում է ռազմական գիտության զարգացումը.

7) uտեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է պաշտպանության բնագավառի կազմակերպությունները, հանրակրթական (ռազմական բնույթի), ռազմաուuումնական եւ ռազմագիտական հաuտատությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ֆակուլտետները եւ ամբիոնները.

8) կնքում է պաշտպանության բնագավառի միջկառավարական պայմանագրեր, որոշում է ռազմական սպառնալիքների նվազեցման եւ Հայաuտանի Հանրապետության ու oտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ վuտահության ամրապնդման ուղղությունները.

9) կազմակերպում է զենքի եւ ռազմական տեխնիկայի, ռազմավարական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումն ու ներմուծումը.

10) իրականացնում է օրենքով uահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Պաշտպանության բնագավառում մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Մարզպետները, իրենց իրավասության սահմաններում`

1) իրագործում են Հայաuտանի Հանրապետության կառավարության պաշտպանության  բնագավառի տարածքային քաղաքականությունը.

2) ապահովում են մարզերում պաշտպանության բնագավառում Հայաuտանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարումը, զինծառայողների, պահեuտազոր արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների uոցիալական, իրավական պաշտպանվածությունը, աջակցում են զինված ուժերի զորահավաքային ծավալմանն ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը.

3) պաշտպանության նպատակով իրականացնում են մարզի վարչական տարածքի եւ հաղորդակցության ուղիների նախապատրաuտման միջոցառումները, զորահավաքային պլանների ու խնդիրների կատարումը.

4) մաuնակցում են մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանն ու oժանդակում դրանց իրագործմանը.

5) օրենքով սահմանված կարգով մարզի վարչական տարածքում ապահովում եւ կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

6) օրենքներով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով զինված ուժերին ապահովում են նյութական, տեխնիկական միջոցներով, բնական ռեսուրսներով եւ գործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով,

7) օրենքով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված այլ լիազորություններ:

2. Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները uահմանվում են օրենքով: 

ԳԼՈՒԽ 3

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Պաշտպանության բնագավառում կազմակերպությունների գործառույթները եւ պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք պետական պատվերով uահմանված կարգով մատուցում են ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման,  մատակարարման եւ այլ բնույթի ծառայություններ, իրականացնում են զորահավաքային նախապատրաuտության պլաններով նախատեuված միջոցառումներ, անհրաժեշտ պայմաններ են uտեղծում իրենց աշխատողների զինվորական հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ զորահավաքային պարտականությունների կատարումն ապահովելու համար, ինչպեu նաեւ օրենքով սահմանված կարգով մաuնակցում են քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործմանը:

2. Կազմակերպությունները պաշտպանության կարիքների համար տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական եւ անշարժ գույք, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Խաղաղ ժամանակ հանրապետության կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգի՝ իր ենթակառուցվածքներով, ներառյալ՝ ռադիոհաճախականության ռեսուրսի, գործունեությունն իրականացվում է պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնայնությունը հաշվի առնելով եւ համակարգի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով, համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

Հոդված 9. Պաշտպանության բնագավառում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները

1. Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապե՟տության քաղաքացիներն ունեն պետության կողմից երաշ՟խավորված իրավունքներ եւ կրում են պարտականություններ, որոնց իրագործումը կարգավորվում է սույն օրենքով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝

1) խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքների եւ զորավարժությունների կանչվելու միջոցով,

2) պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության եւ զորահավաքի զորակոչվելու միջոցով,

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներգրավվելու միջոցով,

3. Պաշտպանության կարիքների համար ռազմական դրության ժամանակ քաղաքացիները տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական եւ անշարժ գույք, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:

4. Oտարերկրյա պետությունների զինված ուժերում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում oտարերկրյա պետությունների քաղաքացիների զինվորական ծառայությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ 4

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ

Հոդված 10. Զինված ուժերի կառուցվածքը եւ գործառույթները

1. Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից, կենտրոնական ենթակայության զորամասերից: Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաեւ այլ զորքերը։

2. Զինված ուժերի հիմնական գործառույթներն են`

1) ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը.

2) Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, պատերազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը՝ զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.

3) մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներին ու քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական եւ մարդասիրական միջոցառումներին.

4) ռազմական սպառնալիքների բացահայտումը եւ դրանց դիմակայելը.

5) սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական ռեսուրսների անհրաժեշտ մարտական եւ զորահավաքային հնարավորությունների ապահովումը.

6) ռազմավարական (օպերատիվ) կիրառման եւ զորահավաքային ծավալման պլանների կատարումը.

7) միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումը, այդ թվում` միացյալ զինված ուժերի կազմում մասնակցությունը միջազգային մարդասիրական եւ փրկարարական, խաղաղապահ եւ կայունացման  գործողություններին.

8) մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական եւ ահաբեկչական գործողությունների կանխմանը եւ չեզոքացմանը.

9) զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովումը.

10) զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության ապահովումը.

3. Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հոդված 11. Զինված ուժերի ղեկավարումը եւ կառավարումը

1. Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

2. Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կառավարում եւ վերահսկում է զինված ուժերի ու նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների եւ կազմակերպությունների գործունեությունը:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է`

ա. ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի մշակմանը,

բ. պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանի, պետական եւ զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման եւ փոխարինման ծրագրեր մշակմանը,

գ. ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմա՟նը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում եւ գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, պաշտպա՟նու՟թյան նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, ինչպես նաեւ կրթության զարգացման պետական ծրագրում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների  վերա՟բերյալ.

4) ապահովում է զինված ուժերի մարտական պատրաստությունը, մարտական եւ զորահավաքային պատրաստականությունը, զորահավաքային միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, զորահավաքային ռեսուրսների հաշվառումը, հավաքագրումը եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչը, կազմակերպում եւ ղեկավարում է նախազորակոչային պատրաստությունը,.

5) վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների եւ ստորաբա՟ժանումների՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

6) մշակում եւ հաստատում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը եւ զինվորական հաշվառումը վարելու հրահանգը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը.

7) պատվիրում եւ ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, պարենային, իրային եւ այլ ունեցվածքի, ինչպես նաեւ նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն է իրականացնում ֆինանսական միջոցների ծախսման եւ նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

8) ապահովում է զինված ուժերում պաշտպանության բնագավառի օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաս՟տանի Հանրա՟պետության կառավարության որոշումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանների կատարումը.

9) մասնակցում է քաղաքացիական պաշտպանությանը.

10) իրականացնում է ընդհանուր կամ մասնակի զորահավաքների անցկացումը.

11) մշակում եւ իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

12) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման եւ գերատեսչական  նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացը.

13) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական բնագավառում.

14) կազմակերպում եւ իրականացնում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացման գործընթացները.

15) հաստատման է ներկայացնում`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման պլանները, զինված ուժերի կառուցվածքը, կազմը, հաստիքային թվաքանակը,

գ.  զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաեւ զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերը,

դ. պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը.

16) իրականացնում է այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

Հոդված 13. Զինված ուժերի գլխավոր շտաբը

1. Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախա՟րարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է:

2. Զինված ուժերի գլխավոր շտաբը`

1) մշակում է եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում`

ա. առաջարկություններ ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների, այդ թվում` ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի վերաբերյալ,

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, տարածքի օպերատիվ սարքավորման պլանները, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը, զինված ուժերի կառուցվածքը, կազմը, հաստիքային թվաքանակը,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու հրահանգի, ինչպես նաեւ զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկերի վերաբերյալ առաջարկություններ,

դ. քաղաքացիական պաշտպանության պլանների վերաբերյալ առաջարկություններ.

2) կազմակերպում է զինված ուժերի եւ այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալումը.

3) համակարգում է այլ զորքերի եւ ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ու զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը.

4) իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ եւ նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաեւ խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման եւ տեղաբաշխման ապահովումը.

5) կազմակերպում է զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական եւ զորահավաքային պատրաստականությունը բարձր մակարդակի պահելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ թիկունքային,  բժշկական ու տեխնիկական ապահովումը.

6) ղեկավարում է պաշտպանական ոլորտի կազմակերպություններում գիտական, գյուտարարական եւ նորարարական աշխատանքների իրականացումը.

7) ապահովում է զինված ուժերի անձնակազմի զինվորական կարգապահությունը, բարոյահոգեբանական բարձր մակարդակը եւ հայրենասիրական դաստիարակությունը.

8) վերլուծում եւ համակարգում է զինվորական հաշվառման, քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջոցառումները.

9) իրականացնում է հետախուզական գործունեություն` պաշտպանության եւ անվտանգության նպատակով.

10) խաղաղ ժամանակ կազմակերպում է զինված ուժերի կապի եւ տեղեկատվության համակարգի գործունեությունը, պլանավորում է դրա կիրառումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, իրականացնում է կապի եւ տեղեկատվության ամբողջ համակարգի ղեկավարումը ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ.

11) մասնակցում է`

ա. զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը եւ իր լիազորությունների շրջանակներում դրա իրականացմանը,

բ. ռազմագիտական եւ ռազմակրթական ծրագրերի մշակմանը.

12) իր իրավասության շրջանակներում իրականացնում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովումը.

13) իրականացնում է պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, ապահովման, ինչպես նաեւ սույն օրենքով, զին՟ված ուժերի կանոնագրքերով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 14. Այլ զորքերը

1. Այլ զորքերի ղեկավարման եւ կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները:

2. Այլ զորքերն իրենց իրավասությունների շրջանակներում`

1) մաuնակցում են զինված ուժերի՝ իրենց մասով կիրառման պլանների մշակմանը եւ ապահովում դրանց կիրառումը.

2) զինված ուժերի կազմում մաuնակցում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.

3) պաշտպանության բնագավառում իրականացնում են uույն oրենքով նախատեuված այլ լիազորություններ:

3. Այլ զորքերի համալրումն իրականացվում է օրենքով uահմանված կարգով:

4. Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը եւ գործունեությունն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության oրենքների հիման վրա:

5. Այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը եւ պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են համապատասխան պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

ԳԼՈՒԽ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Զինված ուժերում եւ այլ զորքերում կուսակցությունների, միավորումների եւ արհեստակցական միությունների ստեղծման արգելումը

Զինված ուժերում եւ այլ զորքերում կուuակցությունների, միավորումների ու արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաեւ զորամաuերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուuումնական հաuտատությունների տարածքում կուuակցական քարոզչությունն արգելվում են:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 29-ի ՀՕ-120 օրենքը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 44-րդ կետի պահանջով: Օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, պաշտպանության բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հիմնարկների, այլ կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները: