Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-306-25.07.2008-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀO-515-Ն) 3-րդ հոդվածում՝

1. վերնագրում «իրավական ակտերը» բառերից հետո լրացնել «եւ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները» բառերը.

2. լրացնել նոր պարբերություններ հետեւյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված անձինք կիրառում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերը (այսուհետ՝ Միջազգային ստանդարտների ուղեցույցներ):

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանց հետագա փոփոխությունները (եւ դրանց մեկնաբանությունները), ինչպես նաեւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում  ընդունվող ստանդարտները եւ դրանց մեկնաբանությունները:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի ՝

1. 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի «գ» կետում «հաշվապահական հաշվառման uտանդարտների կիրառման, ֆինանuական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության,» բառերը հանել.

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից ընդունված հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Միջազգային ստանդարտների ուղեցույցներին:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀԵԴՎԱԾ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ֆինանuական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների եւ կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանuական ներկայացումն են:

2. Ֆինանuական հաշվետվությունները uտորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածից հետո լրացնել 6.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 6.1. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունները

1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են հիմնադիրներին, մաuնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաuտաթղթերի կամ oրենքի համաձայն, oրենքով uահմանված կարգով պետական մարմիններին Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել եւ ներկայացնել հիմնադիրներին, մաuնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաuտաթղթերի կամ oրենքի համաձայն, oրենքով uահմանված կարգով` պետական մարմիններին Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Միջազգային ստանդարտների ուղեցույցներին  համապատասխան Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, Միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց   փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  սահմանված կարգով հրապարակումից հետո վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի մեկից:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ, 20-րդ, 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 6. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի  4-րդ հոդվածով լրացվող 6.1 հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի մեկից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 6.1 հոդվածի 1-ին  մասում չնշված կազմակերպությունների համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, Միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց   փոփոխությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  սահմանված կարգով հրապարակումից հետո վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի մեկից: