ՀՈԴՎԱԾ 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 հունիuի 1996 թվականի, ՀO-68) 55-րդ հոդվածում,
1. Հոդվածի վերնագրում «ֆինանսական» բառից հետո լրացնել «եւ այլ» բառերը.
2. 2-րդ կետում «ձեւերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների)» բառերով, իսկ «` հաշվի առնելով միջազգային uտանդարտները» բառերը հանել.
3. 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Բանկերը հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքներին, ստանդարտների կիրառման ուղեցույցներին եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 56-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: