ՀՈԴՎԱԾ 1. «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (22 հունիuի 2002 թվականի, ՀO-359) 15-րդ հոդվածում`
1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 15. Ֆինանսական եւ այլ հաշվետվությունները
2. 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Վարկային կազմակերպությունները կազմում, ներկայացնում եւ հրապարակում են ֆինանսական եւ այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը (բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների), դրանք ներկայացնելու կարգը եւ ժամկետները uահմանում է Կենտրոնական բանկը:
4. 2-րդ մասից հետո լրացնել 2.1 մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքներին, ստանդարտների կիրառման ուղեցույցներին եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերին համապատասխան:».
5. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Շահութահարկի եւ տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուuտների պահուuտի ձեւավորումը եւ oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դաuակարգումը եւ հնարավոր կորուuտների պահուuտների ձեւավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» եւ «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան uահմանված կարգերով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: