Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3064-25.07.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (09 մարտի 2007 թվականի, ՀՕ-177-Ն) 86-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ընկերությունները կազմում եւ ներկայացնում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքներին, ստանդարտների կիրառման ուղեցույցներին եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ ներկայացնում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին եւ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման սկզբունքներին, ստանդարտների կիրառման ուղեցույցներին եւ պարտադիր կիրառման այլ փաստաթղթերին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: